Կարագանդայի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարագանդայի կենդանաբանական այգի
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Ղազախստան
Մակերես43,5 հեկտար
Ձևավորում1938
Քարտեզ
Քարտեզ

Կարագանդայի կենդանաբանական այգի (ղազ.՝ Қарағанды хайуанаттар бағы), Ղազախստանի ամենահին կենդանաբանական այգիներից մեկը։ Հիմնադրվել է 1938 թվականին[1]։ Զբաղեցնում է 43,5 հեկտար տարածք, որից միայն 8 հեկտարն է ներկայումս օգտագործվում[2]։

Կենդանաբանական այգու այցելուները առավել մեծ հետաքրքրություն էին դրսևորում Բատիր մականունով հնդկական փղի նկատմամբ, որը վարժվել էր նմանեցնել մարդկային ձայները և «խոսել»[3][4].[5][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի տվյալներով կենդանաբանական այգում կար 159 տեսակի 700-ից ավելի կենդանի (կաթնասունների 69, թռչունների 25, սողունների 14, երկկենցաղների 3, ձկների 25 տեսակ)։ Ընդ որում՝ այգում պահվող կենդանատեսակներից 15-ը ներառված էր միջազգային Կարմիր գրքում, 14-ը՝ ԽՍՀՄ և 8-ը՝ Ղազախական ԽՍՀ Կարմիր գրքերում։ 1980-ական թվականների վերջերին այստեղ բազմացվում էին 26 կենդանատեսակներ, այդ թվում՝ հովազ ու ընձառյուծ։ Այցելությունների թիվը հասել էր տարեկան մոտավորապես 800 հազարի։

2012 թվականին Կարագանդայի կենդանաբանական այգուն շնորհվել է տեղական նշանակության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակ։ 2013 թվականին այստեղ պահվում էր շուրջ 2700 կենդանի, բայց մինչև 2015 թվականը դրանց թվաքանակը նվազել է և հասել 1600-ի։ Զգալիորեն պակասել է նաև այցելությունների ցուցանիշը. եթե 2013 թվականին այգին ունեցել է 175 հազար այցելու, ապա 2015 թվականին՝ ընդամենը 85 900 այցելու։ Սակայն այգու տնօրինությունը կտրուկ կերպով ավելացրել է ցուցահանդեսների քանակը՝ տարեկան 25-ից հասցնելով 60-ի։

2015 թվականին կենդանաբանական այգու պահպանության նպատակով քաղաքի բյուջեից հատկացվել է 102,5 միլիոն թենգե։ Այդ նույն տարում այգու գլխավոր մասնաշենքը, որ կառուցվել էր 1968 թվականին, վթարային է ճանաչվել և հաջորդ տարում քանդվել է[7]։ Նախատեսվել է առաջիկայում կառռուցել նոր մասնաշենք[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 2: Природа. Естественные ресурсы. Население. Экономика. Народное благосостояние. — С. 208. — 31 300 экз. — ISBN 5-89800-002-X.
  2. Елена Ульянкина (2016 թ․ հունիսի 29). «В зоопарке Караганды стало меньше животных». газета «Новый вестник». Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  3. «Batyr at Karaganda Zoo». elephant.se. Elephant Encyclopedia. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Kazakhstan zoo monkeys given wine 'to ward off flu'». bbc.co.uk. BBC. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Batyr at Karaganda Zoo». elephant.se. Elephant Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 08. 12. 2015-ին. Վերցված է 19. новембар 2015-ին.
  6. «Kazakhstan zoo monkeys given wine 'to ward off flu'». bbc.co.uk. BBC. Վերցված է 19. новембар 2015-ին.
  7. Валентина Елизарова (2015 թ․ հոկտեմբերի 30). «В зоопарке Караганды основное здание идет под снос из-за аварийности». inform.kz. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  8. Валентина Елизарова (2016 թ․ դեկտեմբերի 16). «Закрыть зоопарк предложили в Караганде». inform.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]