Կառլենի առաջին մարզիչը եղել է Վիկտոր Չուչվարինը։ Ուզբեկստանում Կառլենը հանդես է եկել Տաշքենդի «ՍԿԱ-Սիբաի» և «Տրակտոր» ֆուտբոլային ակումբներում։ Այդ ակումբերի հետ է Կառլենը կարողացել հասնել մինչը ֆինալ, Ուզբեկստանի առաջնությունում։ Ֆինալում նրանք պարտվել են «Պահտակոր» ֆուտբոլային ակումբին 2:3 հաշվով[1]։ 2007 թվականին միացել է հայկական «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբին, և կարողացել է հասնել մինչև 1/4 եզրափակիչ Հայաստանի գավաթի խաղերում[2][3]
2008 թվականի դեկտեմբերի 17-ին Տաշքենդում մոտավորապես ժամը 13:00 (Ուզբեկստանի ժամանակով), ավտովթարի է ենթարկվել, մինչը հիվանդանոց գնալը մահացել է[4][5][6][7]։
Ազգությամբ հրեա է[8]։ Կառլենը Վադիմ Աբրամովի ավագ որդին է, ով հայտնի մարզիչ է Ուզբեկստանում[9]։ Աշխատել է ինչպես օլիմպիական, այնպես էլ ազգային հավաքականի կազմում։