Կապրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապրոն, պոլի- e-կապրոամիդից ստացվող պոլիամիդային մանրաթելերի անվանումը ԽՍՀՄ-ում։ Այլ երկրներում նույնատիպ թելերը թողարկվում են պեռլոն (Գերմանիա), սիլոն (Չինաստան), նայլոն-6, կապրոլան (ԱՄՆ), ամիլան (Ճապոնիա), բոդանիլ (Շվեյցարիա), ցելոն (Մեծ Բրիտանիա) անվանումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png