Կապույտ քարակեռնեխ
Կապույտ քարակեռնեխ (Monticola solitarius), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Կապույտ քարակեռնեխի ընդհանուր փետրավորումը մուգ երկնագույն է, էգերը դարչնամոխրագույն են` երկնավուն երանգով։ Կոկորդը շիկավուն է, թևերը և պոչը` դարչնասև։ Արուները նման են էգերին։ Քաշը` 75-110 գ, թևի երկարությունը` 114-128 մմ։
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտի երկրորդ կեսին, աշնանը չվում է նոյեմբերին։ Բնակություն է հաստատում նախալեռնային շրջանների ժայռոտ, քարքարոտ ձորերում, սարալանջերին, քարակույտերում, կարող է թափանցել նաև բարձրադիր լեռնային շրջաններ։ Փոքրաքանակ է, առավելապես տարածված է հանրապետության հարավարևմտյան շրջաններում։ Բնադրվում է քարերի արանքում, ժայռերի խորշերում, փորվածքների մեջ և քիվերի վրա։ Բույնը պատրաստում է խոտերի նուրբ արմատներից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 կապտականաչավուն ձվեր։ Երգը զրնգուն է, բարձր, չափազանց հաճելի և երբեմն նման է այլ թռչունների երգին։ Սնվում է միջատներով, իսկ աշնանը` նաև հատապտուղներով։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 47։