Կապարի համը (գիրք)
Կապարի համը | |
---|---|
Հեղինակ | Մարիս Բերզինշ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Երկիր | Լատվիա |
Հրատարակման տարեթիվ | 2015 |
«Կապարի համը» (լատիշ․՝ Svina garša), լատվիացի գրող Մարիս Բերզինշի վեպը։ Հեղինակն այն գրել է 2015 թվականին[1]։ Վեպը 2016 թվականին բեմադրվել է Լատվիայի ազգային թատրոնում[2]։ Այն լայն արձագանք ստացել Լատվիայի ընթերցողների շրջանում։
2023 թվականին Նաիրա Խաչատրյանի թարգմանությամբ գիրքը «Newmag հրատարակչությունում» հրատարակչությունում հրատարակվել է հայերեն[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունեցել Լատվիայում՝ 1939-1941 թվականներին[4]։
Վեպի գլխավոր հերոսը Ռիգայի արվարձանում բնակվող Մատիս անունով մի երիտասարդ է։ Նա իր եսը գտնելու փնտրտուքի մեջ է այնպիսի խառնակ ժամանակներում, որ համընկնում են Երկրորդ աշխարհամարտին, Հոլոքոստին, քաղաքական ցնցումներին։ Նա փորձում է գլուխ հանել իր ապագայից, կանանց հետ ունեցած բարդ փոխհարաբերություններից ու առհասարակ իր կյանքից։
Վեպում երկրի ու ամբողջ աշխարհի համար ճակատագրական իրադարձությունները զարգանում են երիտասարդ, շարքային լատվիացու՝ կյանքի նկատմամբ ունեցած պատկերացումներով։ Մատիսը հայտնվում է պատմության պտտահողմ՝ ձգտելով և մաքառելով պարզապես ապրել, աշխատել ու սիրել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Svina garša». www.gunasgramatas.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Спектакль "Вкус свинца" в Латвийском Национальном театре».
- ↑ Կապարի համը
- ↑ «SVINA GARŠA». www.dgramata.lv. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.