Կանադական ժայռոտ լեռներ (անգլ.՝ Canadian Rockies), լեռնազանգված Կանադայի արևմուտքում, որը հանդիսանում է խաղաղօվկիանոսյան Կորդիլերների մի մասը։ Ամենաբարձր կետը Ռոբսոն լեռն է (3,954 մետր), ամենացածր կետը՝ Լիարդ գետը (305 մետր)։
Կանադական ժայռոտ լեռները ձգվում են հյուսիսից Կանադայի հարավային սահմաններում 603 կմ։ Զբաղեցնում է 93409 կմ քառ.։ Լեռնազանգվածը բաղկացած են նստվածքային ապարների այնպիսի շերտերից, ինչպիսիք են թերթաքարերը և կրաքարերը։ Սրանք աշխարհագրականորեն ավելի երիտասարդ են, քան ամերիկյան Ժայռոտ լեռները։ Հինգ ազգային պարկեր տեղակայված են Կանադայի ժայռոտ լեռներում։ Դրանք են՝ Բանֆ ազգային պարկը, Յոհոն, Ջասպերը, Կուտնեյը և Վոթերթոն-Լեյքսը։ Լեռները ծածկված են անտառներով, որոնց հյուսիսային մասում դրանք լեռնային-տայգայական են, իսկ հարավում՝ սոճուտներ։