Կայո Կաստրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայո Կաստրո
Հասակը1.75
Ծնվել էհունվարի 22, 1989(1989-01-22) (35 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և մրցարշավորդ
Ակտիվ շրջան2007 — ներկա
Ամուսին(ներ)Սոֆի Շարլոթ (բաժանված)
Համատեղ ապրող(ներ)իր սիրած տղան
Երեխա(ներ)1 (մահացած)
Կայո Կաստրո՝ Վիքիպահեստ

Կայո Կաստրո (հունվարի 22, 1989(1989-01-22), Ֆորտալեզա, Բրազիլիա)՝ բրազիլացի դերասան, մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում նա հեռացավ իր հայրական տանից և հաստատվեց Ռիո դե Ժանեյրո քաղաքում, նույն տարում նա մասնակցեց մոդելային մրցույթի և հաղթեց։ 2008 թ.-ին նա աշխատանքի անցավ Ռեդե Գլոբոյում և նույն տարում կայացավ նրա դեբյուտը։ 2012 թվականին նկարահանվեց Գեղեցկության գինը սերիալում որտեղ մարմնավորում էր Անտենորին։ 2013 թվականին՝ Կյանքը սեր է սերիալում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 26-ին նա Սան Պաուլո քաղաքում բացեց իր բիստրոն, իսկ նույն տարվա դեկտեմբերի վեցին նա բացեց իր գիշերային ակումբը։

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացած էր հայտնի դերասանուհի Սոֆի Շարլոթի հետ, և ունեին մեկ երեխա, սակայն 3 տարեկանում այդ երեխան մահացավ, որից հետո նրանք բաժանվեցին։ Նա հանդիպել է մի շարք հայտնի դերասանուհիների հետ, բայց նրանցից ոչ մեկի հետ չի ունեցել երկարատև հարաբերություններ ինչն էլ առաջացնում էր լրագրողների հետաքրքրությունը, իսկ ահա 2014 թվականին լրագրողների առջև նա խոստովանեց իր բիսեքսուալ լինելը, և հանրությանը ներկայացրեց իր տղա ընկերոջը։