Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 20, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Գլյուկոզան
Գլյուկոզան

Գլյուկոզա, (անունը նաև գրվում է Глюк’oZa, իսկական անունը Նատալյա Իլյինիչնա Չիստյակովա-Իոնովա է), ռուս երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հաղորդավարուհի, MTV EMA 2003 մրցանակի տեր։ Նրա «Глюк'oZa Nostra» երաժշտական ալբոմը դարձել է միջազգային հիթ, իսկ «Невеста» և «Ненавижу» սինգլներն առաջատար են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հիթ-շքերթներում։

Նատալյա Իոնովան ծնվել է 1986 թվականի հունիսի 7-ին Մոսկվայում։ Բաց աղբյուրներում կա այն տեղեկությունը, որ երգչուհու ծննդավայրը Սիզրան քաղաքն է, սակայն երգչուհու և նրա PR-մենեջերի խոսքերով դա չի համապատասխանում իրականությանը, իսկ Սիզրանի մասին հորինվածը եղել է Գլյուկոզայի PR-ընկերության մի մասը և լեգենդ երաժշտական շուկայում նոր արտիստի հայտնվելու մասին։

Նատալյայի ծնողներն են Տատյանա Միխայլովնա Իոնովան և Իլյա Յեփիմովիչ Իոնովը։ Հարցազրույցներից մեկում Նատալյան ասել է, որ նրանք երկուսն էլ եղել են ծրագրավորողներ, մյուսում, որ նրա հայրը եղել է ճարտարապետ, իսկ մայրը «վաճառող-կազմակերպիչ-գանձապահ»։ Ավագ քույրը՝ Ալեքսանդրա Սիդորովան, խոհարար-հրուշակագործ էր, տատը՝ Լիդիա Միխայլովնան էր, իսկ նախապապը՝ Կիրիլ Աֆանեսևիչ Իոնով արհեստավորն էր շարունակել...