Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 1, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վյաչեսլավ Ֆետիսովը
Վյաչեսլավ Ֆետիսովը

Վյաչեսլավ Ալեքսանդրովիչ Ֆետիսով (ռուս.՝ Вячесла́в Алекса́ндрович Фети́сов, 1958 թվական ապրիլի 20, Մոսկվա, ԽՍՀՄ), ականավոր խորհրդային և ռուս հոկեյիստ, պետական գործիչ, ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1978 թվական), Ռուսաստանի Վաստակավոր մարզիչ (2002 թվական), հանդես է եկել պաշտպանի դիրքում։

Հոկեյ սկսել է խաղալ Կորովինսկի մայրուղու թիվ 4 շենքի բակային թիմում։ № 19 ԲՇՏ-ի բակային թիմի կազմում հասնում է մինչև քաղաքային «Ոսկե տափօղակ» մրցաշարի եզրափակիչ։ 12 տարեկան հասակում ընդգրկվում է ԲԿՄԱ-ում՝ մարզիչ Յուրի Ալեքսանդրովիչ Չաբարինի մոտ։ 18 տարեկան հասակում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցում է Կանադայում շրջագայությանը:

1983-1989 թվականներին խաղացել է ԲԿՄԱ-ի կազմում (թիմի և ԽՍՀՄ հավաքականի ավագն էր, մի փոքրիկ դադարով 1988 թվականին), 1994 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում շարունակել...