Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 6, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Եդեսիայի կոմսություն
Եդեսիայի կոմսություն

Եդեսիայի կոմսություն (լատին․՝ Comitatus Edessanus) միջնադարյան պետություն հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում 1098-1150 թվականներին: Հիմնադրել է Բալդուին Բուլյոնցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ: Երկիրը կառավարել են ֆրանսիական ծագում ունեցող Բուլյոնցի և դը Կուրտենե ազնվական ընտանիքները: Տարածքը կազմել է առավելագույնը 35 000 քառ. կմ՝ Ժոսլին I կոմսի օրոք (1118-1131):

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր հայաշատ Եդեսիա քաղաքը, որն ուներ 10 000 բնակիչ: 1144 թվականին Զանգիների ամիրայության հիմնադիր Իմադ ալ-Դինը գրավում է Եդեսիան, որից հետո մայրաքաղաքը տեղափոխվում է Տուրբեսել: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր հայկական տարբեր գավառներ՝ հասնելով մինչև Կիլիկիա և Անտիոք: 1116-1117 թվականներին Քեսունի իշխանությունից գրավվեցին բազմաթիվ բերդեր, աքսորվեցին Պիրից իշխան Ապլղարիբ Պահլավունին, Գուրիսի իշխան Բագրատ Կամսարականը:

Եդեսիայի անկումից հետո, որին նվիրված է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը... Ավելին