Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 21, 2015 թ.
Աշարիականություն (արաբ․՝ المدرسة الأشعرية), սուննիական քալամի դպրոցներից։ Համարվում է ուղղահավատ իսլամի հիմնական աշխարհայացքային դպրոցներից մեկը։ Դպրոցի հիմնադիրն է նշանավոր մուսուլման մտածող և փիլիսոփա Աբու ալ-Հասան ալ-Աշարին (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري) (873-935)։
Քալամ (արաբ․՝ الكلام - բառ, խոսք) տերմինաբանորեն նշանակում է դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն, որը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին
Աշարիական քալամի հիմնադիր Աբու ալ-Հասան ալ-Աշարին եղել է սուննի հայտնի մտածող և փիլիսոփա Աբու Մանսուր ալ-Մատուրիդիի ժամանակակիցը շարունակել ...