Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 20, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Գլիօքսալազ I-ի տարածական մոդելը:
Գլիօքսալազ I-ի տարածական մոդելը:

Ֆերմենտներ կամ էնզիմներ (լատին․՝ fermentum, հուն․՝ ζύμη, ἔνζυμον – խմորիչ, թթխմոր), սովորաբար սպիտակուցային մոլեկուլներ, ՌՆԹ մոլեկուլներ (ռիբոզիմներ) կամ դրանց խմբեր (կոմպլեքսներ), որոնք արագացնում են կենդանի օրգանիզմներում ընթացող քիմիական ռեակցիաները: Էնզիմային ռեակցիայի ընթացքում փոխակերպվող մոլեկուլները կոչվում են սուբստրատներ, իսկ կառուցվողները՝ արդյունքներ:

Կենդանի օրգանիզմները կարող են գոյություն ունենալ միայն շնորհիվ իրենց եզակի հատկության՝ կինետիկորեն վերահսկել քիմիական ռեակցիաները և ըստ այդմ ճնշել թերմոդինամիկ հավասարակշռություն|թերմոդինամիկ հավասարակշռության ձգտումը: Ոչ քիչ կարևոր դեր այստեղ ունեն կենսաբանական կատալիզատորները, որոնք ցուցաբերում են կատալիտիկ ակտիվություն և որոնց թիվը, թերևս, համընկնում է հայտնի կենսաքիմիական ռեակցիաների թվի հետ: շարունակել...