Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 1, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տյանոյույի արարողություն
Տյանոյույի արարողություն

Տյանոյու (ճապոներեն՝ 茶の湯), թեյախմության արարողություն Ճապոնիայում, որը դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքը։ Հոգևոր ու հասարակական կյանքում այն էական դեր է խաղում արդեն մի քանի դար շարունակ։

Տյանոյուն կարգավորված ծես է, որին մասնակցում են թեյի վարպետը, որը թեյ է պատրաստում և լցնում գավաթները, և նրանք, որոնք ներկա են լինում ծեսին և խմում թեյը:

Ծեսի ժամանակ ամեն մեկն ունի իր վարվելաոճը, որն ընդգրկում է նստելադիրքը, բոլոր շարժումները, դեմքի արտահայտությունը, խոսելաձևը։ Տյանոյուի գեղագիտությունը ենթարկվում է ձեն-բուդդայականության կանոններին։ շարունակել...