Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 18, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մոսադի տարբերանշան
Մոսադի տարբերանշան

Մոսադ (‏եբրայերեն՝ המוסד למודיעין ולתפקידים מיוחדים‎, խա-Մոսադ լե-մոդիին ու-լ-տաֆկիդիմ մեյուխադիմ – Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն), Իսրայելի քաղաքական հետախուզություն, որն իր դերակատարումով և գործառույթներով համեմատվում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հետ։

Կազմակերպության խորհրդանշանի վրա պատկերաված է մենորա (յոթթևանի աշտանակ), որը Իսրայելի Հանրապետության պետական զինանշանն է, և կարգախոսն է՝ «Խնամատարության պակասի դեպքում ժողովուրդը ընկնում է, իսկ շատ խորհրդականների դեպքում՝ բարգավաճում» (Սողոմոնի առակների գիրք 11։14)։ Բացի այդ, մինչև վերջերս «Մոսադի» կարգախոսը նույն գրքից մեկ այլ տող էր՝ «Այդ պատճառով մտածելով տար քո պայքարը» (Սողոմոնի առակների գիրք 24։6)։ շարունակել...