Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 31, 2017 թ.
![Նոբելյան մրցանակակիր կանանց բաշխումը ըստ տարիների](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Female_nobel_laureates_2011.hy.jpg/200px-Female_nobel_laureates_2011.hy.jpg)
Նոբելյան մրցանակակիր կանանց ցանկ, կանանց անվանացանկ, ովքեր արժանացել են Նոբելյան մրցանակի (այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում):
Նոբելյան մրցանակները ամեն տարի հանձնում են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, Կարոլինյան ինստիտուտը և Նորվեգական նոբելյան կոմիտեն: Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր էական ներդրում են ունենում քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության ամրապնդման, ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում:
Մրցանակը ստեղծվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կամքով, ով նշում էր, որ մրցանակների գումարը պետք է լինի Նոբելյան հիմնադրամի տնօրինության տակ: Եվս մեկ մրցանակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, ստեղծվել է 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից և շնորհվում է տնտեսագիտության բնագավառում ունեցած էական ներդրման համար: Յուրաքանչյուր մրցանակ շնորհվում է համապատասխան կոմիտեի կողմից. Շվեդիայի թագավորական ակադեմիան մրցանակներ է շնորհում ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառում, Կարոլինյան ինստիտուտը՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, իսկ նորվեգական նոբելյան կոմիտեն շնորհում է խաղաղության մրցանակները: Մրցանակակիրները ստանում են կրծքանշան, դիպլոմ և դրամական խրախուսանք, որը... Ավելին⇒