Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 6, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
C լյարդաբորբի վիրուս
C լյարդաբորբի վիրուս

C Լյարդաբորբ (Հեպատիտ C), վարակիչ հիվանդություն, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հիվանդության հարուցիչը C լյարդաբորբի վիրուսն է (HCV)։ Հաճախ C լյարդաբորբն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։ C լյարդաբորբը հայտնի է նաև «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որևէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» և հաճախ մնում է չախտորոշված։

C լյարդաբորբը հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է C լյարդաբորբով։ Լյարդաբորբը հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ։

Վարակված մարդկանց 85%-ի մոտ վիրուսը պահպանվում է: Ներկայումս C լյարդաբորբի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։

Շարունակել