Հեպատիտ C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է C լյարդաբորբից)
Հեպատիտ C
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ

Electron micrograph of hepatitis C virus purified from cell culture (scale = 50 nanometers)
ՀՄԴ-10 B17.1, B18.2
ՀՄԴ-9 070.70,070.4, 070.5
OMIM 609532
Հիվանդությունների բազա 5783
MedlinePlus 000284
eMedicine med/993 ped/979
MeSH D006526

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հիվանդության հարուցիչը ն (HCV) է։ [1] Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։[1] Հեպատիտ C-ն հայտնի է նաև «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որևէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» և հաճախ մնում է չախտորոշված։

Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ HCV-ի առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-A ոչ-B լյարդաբորբ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989թ.-ին։[2] հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ։[3]

Վարակված մարդկանց 85%-ի մոտ վիրուսը պահպանվում է։ Այս մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով - տիպօրինակ (ստանդարտ) բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակացությունը, որոշ դեպքերում բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-ից 80 տոկոսը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։[4] Ներկայումս հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։

Նշանները և ախտանիշերը[խմբագրել]

Սուր ընթացք[խմբագրել]

Հեպատիտ C-ի միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։[5] Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։[6] Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում դեղնուկով։[7] 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ։[7]

Խրոնիկական ընթացք[խմբագրել]

Այս վիրուսով վարակվողների ութսուն տոկոսի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։[8] Վարակման առաջին տասը տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում,[9] չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։[10]  հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։[4] Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։[4][6] Ցիռոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև B  Լյարդաբորբ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ։[6] Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը քսան անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։[4][6] Ալկոհոլը չարաշահողների իկների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է։[11] Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է։[12]

Լյարդի ցիռոզի հետևանքով կարող են առաջանալ՝ բարձր արյան ճնշումը դռներակային համակարգում, ասցիտ (հեղուկ որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)։[13]

Ազդեցությունն այլ օրգանների վրա[խմբագրել]

Հեպատիտ C-ն հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (ինքնաիմունային հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիպոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ։[14] Թրոմբոցիպոպենիա ի հայտ է գալիս խրոնիկական հեպատիտ C-ի 0.16-45.4% դեպքերում[15] հեպատիտ C-ն նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում. այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով։[16]

Պատճառը[խմբագրել]

Հեպատիտ C-ի վիրուսը

Հեպատիտ C վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է։[4] Այն Flaviviridae ընտանիքի hepacivirus խմբի անդամ է։[10] HCV-ի յոթ խոշոր գենոտիպ գոյություն ունի։[17] Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսը, 20%-ը՝ 2-րդ գենոտիպովը, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական տոկոսը։ [6] 1-ին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում։[4]

Փոխանցումը[խմբագրել]

Զարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրադեղերի ներերակային ներարկումն (IDU) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական գործողությունները[18] Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում,[19] բայց դրանց մեծ մասը հավանաբար IDU-ի հետևանք է։[7]

Թրմադեղերի ներերակային ներարկումը[խմբագրել]

Աշխարհի տարբեր երկրներում IDU-ն Հեպատիտ C-ի առաջացման տարածված գործոն է։[20] Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, հեպատիտ C-ի առաջացման դեպքերի 60%-ից 80%-ը թմրադեղերի ներերակային ներարկումով է պայմանավորված։[8] Տասներկու երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել։[8] Ներերակային ներարկումով թմրադեղեր ընդունող տասը միլիոն մարդ վարակված է C լյարդաբորբով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1.6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1.5 միլիոն) և Ռուսաստանում (1.3 միլիոն)։[8] Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկման վայրերում գտնվողների մոտ C լյարդաբորբով վարակվածների թիվը տասից քսան անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որը վերագրվում է բարձր ռիսկի վարքին, ինչպիսիք են նույն ներարկիչներով թմրադեղեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը։[21][22]

Վարակումը բժշկական գործողությունների ժամանակ[խմբագրել]

Առանց HCV-ի առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում։[6] 1992 թ. Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 200-ից[23] մինչև արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 10 000-ից 10 000 000 դեպքի։[7][19]  Բայց այնուամենայնիվ այս փոքր վտանգը մնում է, քանի որ եթե արյան դոնորը հեպատիտ C-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-ից 70 օր անց դրական արդյունք ցույց կտա։[19] Ստուգման բարձր արժեքի պատճառով որոշ երկրներում արյան մեջ HCV-ի առկայությունը դեռ չի ստուգվում։[12]

HCV-ով վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1.8% է կազմում։[6] Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը սնամեջ է, և դրանից ստացած վերքը խորն է։[12] Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփման մեջ է մտնում մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա։[12]

Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով։[12] Բժշկական և ատամնաբուժական հիմնարկություններում գործող վատ սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է Եգիպտոսում՝ աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող երկրում։[24]

Սեռական հարաբերությունները[խմբագրել]

Հայտնի չէ, թե արդյոք հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների հետևանքով։[25] Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկ պարունակող սեռական հարաբերությունների և հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրադեղերի օգտագործման հետևանքո՞վ է եղել, որը գաղտնի է պահվել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու։[6] Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ։[25] Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են։[25] Միացյալ Նահանգների կառավարությունը C  Լյարդաբորբով վարակումը կանխելու համար միայն մեկից ավելի զուգընկեր ունեցող անձանց է խորհուրդ տալիս պահպահակ օգտագործել։[26]

Դաջվածքները[խմբագրել]

Դաջվածք կատարելիս հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը երկուսից երեք անգամ մեծանում է։[27] Պատճառը կարող է լինել ոչ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը։[27] Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում։[27] Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից։[27] Թույլատրագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է։[28]

Անձնական իրերի համատեղ օգտագործումը[խմբագրել]

Անձնական հիգիենայի առարկաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել HCV-ն։[29][30] Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ։[30] HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սննդի կամ եփելու սպասքն օգտագործելու միջոցով։[30]

Վարակի փոխանցումը մորից երեխային[խմբագրել]

Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։[31] Այդ վտանգը փոփոխող միջոցներ գոյություն չունեն։[31] Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ։[19] Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է։[12] Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց մանկանը, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են,[32] կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն։[19]

Ախտորոումը[խմբագրել]

Հեպատիտ C-ի վարակման սերոլոգիական բնութագիրը

  

Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR կամ ՊՇՌ)։[6] Պոլիմերեզային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից մեկից երկու շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։[13]

Հեպատիտ C-ի խրոնիկական ձև համարվում է HCV-ի առկայությունը արյան մեջ վեց ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով։[9] Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում,[9] սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշերի դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև։[12]

Արյան ուսումնասիրություն[խմբագրել]

Հեպատիտ C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից` իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով։[6] Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով։[6] Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR) որոշակիացնում է բարդության աստիճանը[6] ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ[6] Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն վեցից ութ շաբաթ անց է տալիս դրական արդյունք[10]

Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում.[9] միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո յոթ շաբաթների ընթացքում։[10] Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը։[10]

Կենսազննում[խմբագրել]

Լյարդի կենսազննումը (բիոպսիան) կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է։[4] Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են կենսազննման ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ[4] Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում են կենսազննման անհրաժեշտությունը։[4]

Սկրինինգ[խմբագրել]

Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50% գիտի իր վիճակի մասին։[27] Բարձր վտանգվածության խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել։[27] Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա խրոնիկական հեպատիտ C-ի միակ նշանն է լինում։[33] Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում։[6]

Կանխարգելումը[խմբագրել]

2011 թ.-ի դրությամբ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ։[34] Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են օրինակ ասեղների միանգամյա օգտագործմանն ուղղված ծրագրերը և թմրանյութերի չարաշահման բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են հեպատիտ C-ով վարակվելու վտանգը 75%-ով։[35] Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բուժհաստատություններում համապիտանի կանխարգալիչ միջոցառումների կատարում։[10] Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներակման եղանակով։[12]

Բուժումը[խմբագրել]

Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է խրոնիկական։ Այս դեպքերի 40-80% ապաքինվում են բուժման արդյունքում։[36][37] Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման։[7] հեպատիտ C-ի խրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունահար ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց[6] և պետք է պատվաստվի A  Լյարդաբորբի և B  Լյարդաբորբի դեմ։[6] Ցիռոզի առկայության դեպքում պետք է կատարվի գերձայնային հետազոտություն՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով։[6]

Դեղորայքային բուժում[խմբագրել]

Հաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բուժհաստատություն` բուժում ստանալու նպատակով։[6] Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը` 24 կամ 48 շաբաթվա ընթացքում` կախված HCV-ի տեսակից։[6] Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ։[6] Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը։[38][39][40] Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին հաճախ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպանման ախտանիշեր, իսկ շուրջ մեկ երրորդն ունենում են հուզական խնդիրներ։[6] Առաջին վեց ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ հեպատիտ C-ն վերածվում է խրոնիկական ձևի։[13] Եթե վարակը թարմ է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն` 24 շաբաթ տևողությամբ։[13] Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է տրանսֆուզիաներ կատարելու կարիքը։[41]

Այլընտրանքային միջոցներ[խմբագրել]

Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են հեպատիտ C-ի դեպքում, մասնավորապես` կաթնափուշ (ռուս.՝ расторопша), ժենշեն և կոլլոիդային արծաթ։[42] Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում C  Լյարդաբորբի ելքի բարելավվում չի նկատվել, նաև չկան ապացույցներ` վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ։[42][43][44]

Ելքը[խմբագրել]

Բուժման արդյունքը լինում տարբեր` կախված գենոտիպից։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում։[4] 2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում։[4] 48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցներն աղքատիկ են, իսկ առկա տվյալներով այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին։[45]

Տարածվածությունը[խմբագրել]

Prevalence of hepatitis C worldwide in 1999
Disability-adjusted life year for hepatitis C in 2004 per 100,000 inhabitants
       no data      <10      10-15      15-20      20-25      25-30      30-35
       35-40      40-45      45-50      50-75      75–100      >100

130-ից 170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է խրոնիկական հեպատիտ C-ով։[46] Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է հեպատիտ C-ի հետ կապված հիվանդություններից։[46] Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ քսաներորդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղամիջոցների, ինչպես նաև ոչ ախտահանված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում։[12]

Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է հեպատիտ C՝[6] տարեկան 35,000-ից 185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ փոխներարկումից առաջ արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում։[13] Միացյալ նահանգներում HCV-ի հետ կապված տարեկան մահացությունը կազմում է 8 - 10 հազար։[47]

Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում։[48] Այդպիսի երկրներից են՝ Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)։[46] Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ։[12]

Պատմությունը[խմբագրել]

1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ. Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած լյարդաբորբերի զգալի մասը պայմանավորված չէ A  Լյարդաբորբի կամ B  Լյարդաբորբի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան ապարդյուն և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կորպորացիայում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար։[49] 1988 թ.-ին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ Ա ոչ Բ լյարդաբորբի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց «Սայնս» (անգլ.՝ Science) ամսագրի երկու հոդվածներում։[50][51] Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը։[49] 2000 թ.-ին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ հեպատիտ C-ի հարուցիչ վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված լյարդաբորբերի հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին մինչև զրո՝ 2000 թ.-ին»։[52] 

Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ[53]

Հասարակություն և մշակույթ[խմբագրել]

Հեպատիտի համաշխարհային դաշինքը կազմակերպում է հեպատիտի միջազգային օրը, որն իրականացվում է ամեն տարի հուլիսի 28-ին։[54] հեպատիտ C-ի տնտեսական արժեքը զգալի է և անհատի և հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թ. տվյալներով,[55] իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թ․-ի դրությամբ։[56] Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թ.-ի դրությամբ։[57] Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար[58]

Հետազոտություններ[խմբագրել]

2011 թ.-ի դրությամբ շուրջ հարյուր դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում՝ հեպատիտ C-ի դեմ։[56] Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ պատվաստանյութեր, իմունոմոդուլյատորներ և ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)։[59] Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան հեպատիտ C-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետ։[60]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 {{{title}}}։ 
  2. Houghton M  (November  2009). «The long and winding road leading to the identification of the hepatitis C virus ». Journal of Hepatology  51  (5 ): 939–48 . doi:10.1016/j.jhep.2009.08.004 . PMID 19781804 . 
  3. Shors, Teri (2011-11-08)։ Understanding viruses, 2nd, Burlington, MA: Jones & Bartlett Learning, 535։ ISBN 9780763785536։ 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Rosen, HR (2011-06-23). «Clinical practice. Chronic hepatitis C infection.». The New England journal of medicine 364 (25): 2429–38. PMID 21696309. http://www.casemedicine.com/ambulatory/Continuity%20Clinic/Clinic%20Articles/1)%20July/2)Week%20of%20July%2025th/chronic%20hep%20c.NEJM.pdf. 
  5. Maheshwari, A; Ray, S, Thuluvath, PJ (2008-07-26). «Acute hepatitis C.». Lancet 372 (9635): 321–32. doi:10.1016/S0140-6736(08)61116-2. PMID 18657711. 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 Wilkins, T; Malcolm, JK, Raina, D, Schade, RR (2010-06-01). «Hepatitis C: diagnosis and treatment.». American family physician 81 (11): 1351–7. PMID 20521755. http://www.aafp.org/afp/2010/0601/p1351.html . 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 (2011) Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.։ Springer Verlag, 4։ ISBN 9781461411918։ 
  8. 8,0 8,1 8,2 8,3 Nelson, PK; Mathers, BM, Cowie, B, Hagan, H, Des Jarlais, D, Horyniak, D, Degenhardt, L (2011-08-13). «Global epidemiology of hepatitis B and hepatitis C in people who inject drugs: results of systematic reviews.». Lancet 378 (9791): 571–83. doi:10.1016/S0140-6736(11)61097-0. PMID 21802134. 
  9. 9,0 9,1 9,2 9,3 (2011) Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.։ Springer Verlag, 103–104։ ISBN 9781461411918։ 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Dolin, [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010)։ Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases, 7th ed., Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier, Chapter 154։ ISBN 978-0443068393։ 
  11. Mueller, S; Millonig, G, Seitz, HK (2009-07-28). «Alcoholic liver disease and hepatitis C: a frequently underestimated combination.». World journal of gastroenterology : WJG 15 (28): 3462–71. PMID 19630099. 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 12,9 Alter, MJ (2007-05-07). «Epidemiology of hepatitis C virus infection.». World journal of gastroenterology : WJG 13 (17): 2436–41. PMID 17552026. 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Ozaras, R; Tahan, V (2009 Apr). «Acute hepatitis C: prevention and treatment.». Expert review of anti-infective therapy 7 (3): 351–61. PMID 19344247. 
  14. Zignego AL, Ferri C, Pileri SA, Caini P, Bianchi FB  (January  2007 ). «Extrahepatic manifestations of Hepatitis C Virus infection: a general overview and guidelines for a clinical approach ». Digestive and Liver Disease  39  (1 ): 2–17 . doi:10.1016/j.dld.2006.06.008. PMID 16884964 . 
  15. Louie, KS; Micallef JM; Pimenta JM; Forssen UM (January 2011). «Prevalence of thrombocytopenia among patients with chronic hepatitis C: a systematic review». Journal of viral hepatitis 18 (1): 1–7. doi:10.1111/j.1365-2893.2010.01366.x. PMID 20796208. 
  16. Iannuzzella, F; Vaglio, A; Garini, G (May 2010). «Management of hepatitis C virus-related mixed cryoglobulinemia». Am. J. Med. 123 (5): 400–8. doi:10.1016/j.amjmed.2009.09.038. PMID 20399313. 
  17. Nakano T, Lau GM, Lau GM, Sugiyama M, Mizokami M (December  2011). «An updated analysis of hepatitis C virus genotypes and subtypes based on the complete coding region ». Liver Int. . doi:10.1111/j.1478-3231.2011.02684.x . PMID 22142261 . 
  18. Maheshwari, A; Thuluvath, PJ (2010 Feb). «Management of acute hepatitis C.». Clinics in liver disease 14 (1): 169–76; x. PMID 20123448. 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Pondé, RA; Mikhaĭlova, A (2011 Feb). «Hidden hazards of HCV transmission.». Medical microbiology and immunology 200 (1): 7–11. PMID 20461405. 
  20. Xia, X; Luo, J, Bai, J, Yu, R (2008 Oct). «Epidemiology of HCV infection among injection drug users in China: systematic review and meta-analysis.». Public health 122 (10): 990–1003. doi:10.1016/j.puhe.2008.01.014. PMID 18486955. 
  21. Imperial, JC (2010 Jun). «Chronic hepatitis C in the state prison system: insights into the problems and possible solutions.». Expert review of gastroenterology & hepatology 4 (3): 355–64. PMID 20528122. 
  22. Vescio, MF; Longo, B, Babudieri, S, Starnini, G, Carbonara, S, Rezza, G, Monarca, R (2008 Apr). «Correlates of hepatitis C virus seropositivity in prison inmates: a meta-analysis.». Journal of epidemiology and community health 62 (4): 305–13. PMID 18339822. 
  23. Marx, John (2010)։ Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition։ Philadelphia, PA: Mosby/Elsevier, 1154։ ISBN 9780323054720։ 
  24. «Highest Rates of Hepatitis C Virus Transmission Found in Egypt »։ Al Bawaba ։ 2010-08-09 ։ http://www1.albawaba.com/en/news/highest-rates-hepatitis-c-virus-transmission-found-egypt ։ Վերցված է 2010-08-27։ 
  25. 25,0 25,1 25,2 Tohme RA, Holmberg SD  (June 2010). «Is sexual contact a major mode of hepatitis C virus transmission? ». Hepatology  52 (4): 1497–505. doi:10.1002/hep.23808. PMID 20635398 . 
  26. «Hepatitis C Group Education Class»։ United States Department of Veteran Affairs։ http://www.hepatitis.va.gov/products/HCV-education-class-script.asp։ 
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 Jafari, S; Copes, R, Baharlou, S, Etminan, M, Buxton, J (2010 Nov). «Tattooing and the risk of transmission of hepatitis C: a systematic review and meta-analysis.». International journal of infectious diseases : IJID : official publication of the International Society for Infectious Diseases 14 (11): e928-40. PMID 20678951. http://natap.org/2010/HCV/tatoohcv.pdf. 
  28. «Hepatitis C»։ Center for Disease Control and Prevention։ http://www.cdc.gov/hepatitis/HCV/PDFs/HepCGeneralFactSheet.pdf։ Վերցված է 2 January 2012։ 
  29. Lock G, Dirscherl M, Obermeier F, et al.  (September  2006 ). «Hepatitis C —contamination of toothbrushes: myth or reality? ». J. Viral Hepat.  13  (9 ): 571–3 . doi:10.1111/j.1365-2893.2006.00735.x . PMID 16907842. 
  30. 30,0 30,1 30,2 http://www.cdc.gov/hepatitis/HCV/HCVfaq.htm#section2 «Hepatitis C »]։ FAQ – CDC Viral Hepatitis ։  http://www.cdc.gov/hepatitis/HCV/HCVfaq.htm#section2։ Վերցված է 2 Jan 2012։ 
  31. 31,0 31,1 Lam, NC; Gotsch, PB, Langan, RC (2010-11-15). «Caring for pregnant women and newborns with hepatitis B or C.». American family physician 82 (10): 1225–9. PMID 21121533. 
  32. Mast EE  (2004). «Mother-to-infant hepatitis C virus transmission and breastfeeding ». Advances in Experimental Medicine and Biology 554 : 211–6. PMID 15384578. 
  33. Senadhi, V (2011 Jul). «A paradigm shift in the outpatient approach to liver function tests.». Southern medical journal 104 (7): 521–5. PMID 21886053. 
  34. Halliday, J; Klenerman, P, Barnes, E (2011 May). «Vaccination for hepatitis C virus: closing in on an evasive target.». Expert review of vaccines 10 (5): 659–72. doi:10.1586/erv.11.55. PMID 21604986. 
  35. Hagan, H; Pouget, ER, Des Jarlais, DC (2011-07-01). «A systematic review and meta-analysis of interventions to prevent hepatitis C virus infection in people who inject drugs.». The Journal of infectious diseases 204 (1): 74–83. PMID 21628661. 
  36. Torresi, J; Johnson, D, Wedemeyer, H (2011 Jun). «Progress in the development of preventive and therapeutic vaccines for hepatitis C virus.». Journal of hepatology 54 (6): 1273–85. doi:10.1016/j.jhep.2010.09.040. PMID 21236312. 
  37. Ilyas, JA; Vierling, JM (2011 Aug). «An overview of emerging therapies for the treatment of chronic hepatitis C.». Clinics in liver disease 15 (3): 515–36. PMID 21867934. 
  38. . 
  39. Ann Pharmacother . 
  40. . 
  41. Alavian SM, Tabatabaei SV  (April  2010 ). «Treatment of chronic hepatitis C in polytransfused thalassaemic patients: a meta-analysis ». J. Viral Hepat. 17  (4 ): 236–44 . doi:10.1111/j.1365-2893.2009.01170.x . PMID 19638104. 
  42. 42,0 42,1 Hepatitis C and CAM: What the Science SaysNCCAM March 2011. (Retrieved 07 March 2011)
  43. Liu, J; Manheimer, E, Tsutani, K, Gluud, C (2003 Mar). «Medicinal herbs for hepatitis C virus infection: a Cochrane hepatobiliary systematic review of randomized trials.». The American journal of gastroenterology 98 (3): 538–44. PMID 12650784. 
  44. Rambaldi, A; Jacobs, BP, Gluud, C (2007-10-17). «Milk thistle for alcoholic and/or hepatitis B or C virus liver diseases.». Cochrane database of systematic reviews (Online) (4): CD003620. PMID 17943794. 
  45. Fung J, Lai CL, Hung I, et al.  (September  2008 ). «Chronic hepatitis C virus genotype 6 infection: response to pegylated interferon and ribavirin ». The Journal of Infectious Diseases  198  (6): 808–12 . doi:10.1086/591252. PMID 18657036 . 
  46. 46,0 46,1 46,2 «Error: no |title= specified when using {{Cite web}}»։ http://www.who.int/mediacentre/factsheets/fs164/en/index.html ։ Վերցված է 2011-07-13։ 
  47. Colacino, ed. by J. M.; Heinz, B. A. (2004)։ Hepatitis prevention and treatment։ Basel: Birkhäuser, 32։ ISBN 9783764359560։ 
  48. al.], edited by Gary W. Brunette  ... [et։ CDC health information for international travel : the Yellow Book 2012։ New York: Oxford University, 231։ ISBN 9780199769018։ 
  49. 49,0 49,1 {{{title}}}։ 
  50. Choo QL, Kuo G, Weiner AJ, Overby LR, Bradley DW, Houghton M  (April  1989 ). «Isolation of a cDNA clone derived from a blood-borne non-A, non-B viral hepatitis genome ». Science  244  (4902 ): 359–62 . doi:10.1126/science.2523562. PMID 2523562 . 
  51. Kuo G, Choo QL, Alter HJ, et al.  (April  1989 ). «An assay for circulating antibodies to a major etiologic virus of human non-A, non-B hepatitis ». Science  244  (4902 ): 362–4 . doi:10.1126/science.2496467. PMID 2496467 . 
  52. Winners Albert Lasker Award for Clinical Medical Research, The Lasker Foundation. Retrieved 20 February 2008.
  53. Houghton, M., Q.-L. Choo, and G. Kuo. NANBV Diagnostics and Vaccines.  European Patent No. EP-0-3 18-216-A1. European Patent Office (filed 18 November 1988, published 31 May 1989).
  54. Eurosurveillance editorial, team (2011-07-28). «World Hepatitis Day 2011.». Euro surveillance : bulletin europeen sur les maladies transmissibles = European communicable disease bulletin 16 (30). PMID 21813077. 
  55. Wong, JB (2006). «Hepatitis C: cost of illness and considerations for the economic evaluation of antiviral therapies.». PharmacoEconomics 24 (7): 661–72. PMID 16802842. 
  56. 56,0 56,1 El Khoury, A. C.; Klimack, W. K., Wallace, C., Razavi, H. (1 December 2011). «Economic burden of hepatitis C-associated diseases in the United States». Journal of Viral Hepatitis. doi:10.1111/j.1365-2893.2011.01563.x. 
  57. «Hepatitis C Prevention, Support and Research ProgramHealth Canada»։ Public Health Agency of Canada։ Nov 2003։ http://www.phac-aspc.gc.ca/hepc/pubs/psrpmideval-ppsrevalinter/i_problem-eng.php։ Վերցված է 10 January 2012։ 
  58. Zuckerman, edited by Howard Thomas, Stanley Lemon, Arie (2008)։ Viral Hepatitis., 3rd ed., Oxford: John Wiley & Sons, 532։ ISBN 9781405143882։ 
  59. Ahn, J; Flamm, SL (2011 Aug). «Hepatitis C therapy: other players in the game». Clinics in liver disease 15 (3): 641–56. doi:10.1016/j.cld.2011.05.008. PMID 21867942. 
  60. Vermehren, J; Sarrazin, C (2011 Feb). «New HCV therapies on the horizon.». Clinical microbiology and infection : the official publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases 17 (2): 122–34. PMID 21087349. 

Հղումներ[խմբագրել]