Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 49, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני‎, արաբ․՝ حارة الأرمن‎‎), հնագույն էթնիկ-կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։

Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը՝ համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր...Ավելին