Հին քաղաք (Երուսաղեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին քաղաքը:

Հին քաղաք (Երուսաղեմ), 0.9 կմԱ մակերեսով շրջան Երուսաղեմում, Իսրայել: Ընդհուպ մինչև 1860 թ. Հին քաղաքը ներկայացնում էր ողջ Երուսաղեմը: Հին քաղաքում են գտնվում մի շարք մեծ կարևորության սրբավայրեր քրիստոնյաների և մահմեդականների համար:

Ավանդաբար Հին քաղաքը բաժանվում է չորս թաղամասերի` Մահմեդական, Քրիստոնեական, Հրեական, Հայկական:

1981 Հորդանանի նախաձեռնությամբ Հին քաղաքը մտցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հին քաղաքը շրջապատված է 1538 թ-ին կառուցված պարիսպով, որ ձգվում է 4,5 կմ և ունի 5 - 15 մետր բարձրություն ու 5 մետր հաստություն: