Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 47, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Տեր-Միքայելյան, 2003 թ. լուսանկար
Միքայել Տեր-Միքայելյան, 2003 թ. լուսանկար

Միքայել Լևոնի Տեր-Միքայելյան (նոյեմբերի 11, 1923, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ - հունվարի 30, 2004, Աշտարակ, Հայաստան), գիտության ականավոր հայազգի գործիչ, տեսաբան ֆիզիկոս։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, դիպլոմային աշխատանքի ղեկավարն եղել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ 1948 թվականին ընդունվել է ասպիրանտուրա ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում և 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս։

Զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, ՀԽՍՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀԽՍՀ ԳԱԱ և ԵՊՀ-ի միացյալ ռադիացիոն լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՖՀԻ-ի պատվավոր տնօրեն և տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ ...

Շարունակել