Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 5, 2014 թ.
- ... գայլերը կարող են լինել գորշ, շեկ, կարմիր և նույնիսկ բաշավոր:
- ... Մերկուրի մոլորակում էլ կան Շեքսպիր, Բեթհովեն և Ռեմբրանդտ:
- ... հայկական արտադրության անօդաչու օդանավը մտնում է ՀՀ զինված ուժերի սպառազինության մեջ:
- ... երկրագնդի ամենամեծ հրաբխի մակերեսը մոտ 260 000 կմ² է և գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակին:
- ... 2008 թվականին Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպվեց Հայոց Ցեղասպանության հետ կապված ներողության հատուկ ակցիա:
- ... չեխական նշանավոր վեպի հերոսի պատվին հուշարձաններ են կանգնեցվել տարբեր երկրներում, բայց իր հայրենիք Չեխիայում նրան նվիրված հուշարձան չկա: