Կախվածություն (գիրք, Սյունե Սևադա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախվածություն
Գրքի շապիկը
ՀեղինակՍյունե Սևադա
Տեսակգիրք
Ժանրբանաստեղծություն և պատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Կազմի հեղինակԱգատա Բադալյան
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրՀայաստան
ՀրատարակիչԷմմա Կիրակոսյան
Հրատարակման տարեթիվապրիլ, 2019

Կախվածություն, հայ արձակագիր Սյունե Սևադայի անդրանիկ գիրքը, որը լույս է տեսել 2019 թվականին։ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով 2019 թվականի ապրիլ[1] և մայիս[2] ամիսների վաճառքի ցուցանիշներով այս գիրքը գլխավորել է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կախվածություն» գիրքը պատմվածքների ժողովածու է։

Կախվածության մասին հեղինակն ասում է․

Կյանքից կախվածության մեջ եմ. Երազանքներիս պարանը գցել եմ կյանքի վզից ու ճոճվում եմ։ «Կախվածություն» բառը միմիայն ուղիղ իմաստով եմ հասկանում ու թքած ունեմ բոլոր բացատրական բառարանների վրա[3]։

Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի՝ վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, և դեռևս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Պատմվածքներում հիմնականում նկատվում է հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծը։

Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի փոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում ներառված է հեղինակի 24 պատմվածք՝ ի նշան նրա տարիքի․

  1. «Կարմիր»
  2. «Տատերազմ»
  3. «Հկո»
  4. «Մի ընկեր ունեմ»
  5. «Ինքնակենսա-գրական»
  6. «Մեկ թատրոնով դերասան»
  7. «Իմպրովիզ»
  8. «Շանթարգել»
  9. «Ուտոպիա»
  10. «Քյաչը, բուռչը, Մզուզը, Ժեշտը»
  11. «Գարնաբոբիկ»
  12. «Անեսթեզիա»
  13. «Հավանականության չտեսություն»
  14. «Տզզոց»
  15. «Քերծվածքներ»
  16. «Հայր իմ»
  17. «Փոխանցեք իրեն»
  18. «Ցեխից տոլմաներ»
  19. «Շաքարավազ»
  20. «Բռաչափ ձմերուկ»
  21. «Ջրաքույր»
  22. «Պետ-ական-ություն»
  23. «Կենցաղային»
  24. «Կախվածություն»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Երևանյան բեսթսելեր». «Կախվածությունն» առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. ապրիլ, 2019». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  2. «Կախվածությունը» կրկին առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2019
  3. Սյունե Սևադա Կախվածություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]