«Կախարդը» (ռուս.՝ «Волшебник»), 2019 թվականի ռուսական կատակերգական-դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Մորսկովը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մաքսիմ Սուխանովը և Սեմյոն Տրեսկունովը[2][3][4]։
Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին։
Ֆիլմը պատմում է երբեմնի հաջողակ ռոք երաժշտի՝ Ֆիմայի մասին։ Պատահականության բերմամբ նա հանդիպում է մանկական ուղեղային կաթվածով տառապող դեռահասի՝ Ռոման Յուրիևիչի հետ, որը սիրահարված է իր դասընկերուհի Մաշային և երազում է կիթառ նվագել սովորել, որպեսզի նվաճի նրա սիրտը[5]։