Կալիումի սուլֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի սուլֆատ
Síran draselný.JPG
Potassium-sulfate-chemical.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում կալիումի սուլֆատ
Քիմիական բանաձև K2SO4
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 174.259 գ/մոլ
Խտություն 2.66 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան 1069 °C
Եռման ջերմաստիճան 1689 °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան չի այրվում °C
Գոյացան էնթալպիա −1437,7 կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում (20 °C) 11.1 գ/100մլ

(25 °C) 12 գ/100մլ


(100 °C) 24 գ/100 մլ
Լուծելիությունը մյուս նյութերում-ում թույլ լուծելի գլիցերինում, անլուծելի ացետոնում, սպիրտում, CS2 գ/100 մլ
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածք ռոմբիկ
Դասակարգում
CAS համար 7778-80-5
RTECS TT5900000
Թունավորություն
ՄԲ50 6600
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի սուլֆատը ծծմբական թթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևը K2SO4 է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2660 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1074°C։ 100 գ ջրում 20°C-ում լուծվում է 11, 1 գ կալիումի սուլֆատ, 100°C-ում՝ 24, 1 գ։ Մտնում է կալիումի բնական աղերի բաղադրության մեջ, օրինակ, շյոնիտի՝ K2SO4 • MgSO4 • 6H2O, որոնցից էլ ստացվում է։

Ստացումը[խմբագրել]

Արդյունաբերության մեջ[խմբագրել]

Ստացվում է KCl և տարբեր սուլֆատների միջև փոխանակման ռեակցիաների հետևանքով, ինչի արդյունքում կալիումի սուլֆատը անջանտվում է աղտոտված վիճակում։

2KCl + MgSO4 ⇄ K2SO4 · MgSO4 + MgCl2 K2SO4 · MgSO4 + 2KCl ⇄ 2K2SO4 + MgCl2 2KCl + Na2SO4 ⇄ K2SO4 + 2NaCl 2KCl + CaSO4 · 2H2O ⇄ K2SO4 + CaCl2 + 2H2O 2KCl + FeSO4 ⇄ K2SO4 + FeCl2

Լաբորատորիայում[խմբագրել]

Լաբորատոր պայմաններում կալիումի սուլֆատը ստացվում է

  • կալիումի օքսիդից

K2O + H2SO4 → K2SO4 + H2O

  • դուրս մղելով թույլ և անկայուն թթուներից

K2CO3 + H2SO4 → K2SO4 + CO2 ↑ + H2O

  • ալկալիներից և լուծված թթուներից

2KOH + H2SO4 → K2SO4 + 2H2O

  • կալիումի հիդրոսուլֆատից

2KHSO4 + KOH → K2SO4 + H2O

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է պաղլեղներ և պոտաշ ստանալու համար, գյուղատնտեսության մեջ՝ որպես խտացրած կալիումական պարարտանյութ։ Կալիումի սուլֆատը ելանյութ է կալիումի այլ միացություններ ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png