Կալիննիկովի փողոց (Յալթա)
Կալիննիկովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 400 մետր |
Անվանվել է | Վասիլի Կալիննիկով |
Փոստային ինդեքս | 298612 |
Կալիննիկովի փողոց (ռուս.՝ Улица Калинникова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս կոմպոզիտոր, Պյոտր Չայկովսկու և «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ավանդույթների շարունակող Վասիլի Սերգեևիչ Կալիննիկովի (1866-1901) պատվին։ Սկիզբ է առնում Մոսկովյան փողոցից և ավարտվում Ձերժինսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 400 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթա քաղաքի Կալիննիկովի փողոցը սկսվում է Մոսկովյան փողոցից և ավարտվում Ձերժինսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 400 մետր է։ Փողոցում կա համարակալված 17 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 5 շենք, աջ կողմում (զույգ համարներ)` 12։ Կալիննիկովի փողոցի թիվ 14 շենքում է գործում Յալթայի թիվ 10 միջնակարգ դպրոցը[2][3]։
Կալիննիկովի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։
Փողոցն անվանվել է ռուս կոմպոզիտոր, Պյոտր Չայկովսկու և «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ավանդույթների շարունակող Վասիլի Սերգեևիչ Կալիննիկովի (1866-1901) պատվին։ Նա գրել է երկու սիմֆոնիա, «Մայրին և արմավենին» սիմֆոնիկ պոեմը, երաժշտություն Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի «Բորիս արքա» ողբերգության համար, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ[4]։ 1893 թվականի աշնանը կոմպոզիտորի օրգանիզմում հայտնաբերվել են տուբերկուլոզի նշաններ, և նա մեկնել է Ղրիմ, որտեղ անցկացրել է կյանքի մնացած տարիները` շարունակելով ստեղծագործել[5]։ Մահացել է Յալթայում և թաղվել Պոլիկուրովյան գերեզմանատանը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Ялтинская школа № 10».
- ↑ «История Ялтинской средней школы № 10». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջեր 175».
- ↑ Калинников Василий Сергеевич // Музыкальный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 227.
- ↑ «Василий Сергеевич Калинников. Возвращение». Վերցված է 2019 Ապրիլ 25-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Калинникова в Ялте
- Подробная карта Улица Калинникова, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты