Կաժուն «Սանթոս» ակումբի սան է։ 2014 թվականին Էմերսոն Պալմիերիի և Էուգենիո Մենիի հեռացվելուց հետո, նա տեղ է զբաղեցրել թիմի հիմնական կազմում[2]։ Սեպտեմբերի 21-ին «Ֆիգեյրենսե» ակումբի դեմ խաղի ժամանակ, Կաժուն կատարել է իր նորամուտը Բրազիլիայի առաջնության բարձրագույն խմբում[3]։ 2015 թվականին նա թիմին օգնել է հասնել մինչև Բրազիլիայի գավաթի եզրափակիչ փուլ և հաղթել Պոուլիստայի լիգան։ Նույն թվականի մարտին Կաժուն որոշել էր տեղափոխվել կամ իտալական «Ուդինեզե», կամ էլ իսպանական «Բարսելոնա» ակումբ, սակայն չի լքում իր հարազատ ակումբը և «Սանթոս» ակումբի հետ երկարաձգում պայմանագիրը, մինչև 2019 թվականը[4]։
2015 թվականին Կաժուն Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիհայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի[5], Պերուի[6], Վենեսուելայի[7], Կոլումբիայի[8], Պարագվայի[9], Արգենտինայի[10] և երկու անգամ էլ Ուրուգվայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[11][12]։
Նույն թվականի ամռանը Կաժուն թիմին օգնել է հասնել մինչև Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլին։ Մրցաշարում նա մասնակցել է Պորտուգալիայի[13], Սենեգալի[14] և Հյուսիսային Կորեայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[15]։