Կազակ Բուլանովի ալրաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազակ Բուլանովի ալրաղաց
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱզով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կազակ Բուլանովի ալրաղաց (ռուս.՝ Мельница казака Буланова), ՌԴ Դոնի Ռոստովի Ազով քաղաքի XX դարի արդյունաբերական ճարտարապետության պահպանված եզակի համալիրներից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալրաղացը կառուցվել է 1905 թվականին Գիմնազիչեսկայա փողոցի (այժմ` Խաղաղության փողոց) և Կիրսանովսկայա նրբանցքի (այժմ` Զոյա Կոսմոդեմյանսկայայի պողոտա) խաչմերուկում։ Բայց որպես մասնավոր սեփականություն նրա մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1912 թվականին։ Շենքը պատկանել է կազակ Ն. Ն. Բուլանովին[1]։

1925 թվականին ալրաղացի տարածքում շոգեմեքենա տեղակայելու համար կառուցվել է միահարկ շենք[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ալրաղացը մասնակիորեն քանդվել և կողոպտվել է։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1952 թվականին[1]։

Նոր ալրաղացի կազմում են տարբեր ժամանակահատվածների (1950-1980 թվականների) երեք տեսակի շինություններ։ Ալրաղացային համալիրի գերիշխող տարր է հենց ալրաղացն է։ Շենքի արևմտյան ճակատին (Խաղաղության փողոցի կարմիր գծի երկայնքով) հարում է երկհարկանի աղյուսե շինություն։ Հյուսիսային ճակատի կողմից գտնվում է մեքենասրահի միահարկ աղյուսե շենքը, որն ունի բարդ հատակագիծ։ Ալրաղացի ճակատի գեղարվեստական ձևավորման մեջ առկա են կոմպոզիցիոն հնարքներ և ճարտարապետական դեկոր, որոնք բնորոշ են էկլեկտիզմի ռացիոնալիզատորական ուղղությանը` աղյուսային ոճին[1]։

2000 թվականին Ռոստովի մարզի վարչակազմի որոշմամբ հուշարձանը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ և անցել պետական պահպանության տակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Администрация города Азова - Мельница казака Буланова». gorodazov.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.