Կազակական փառքի բլուր (հուշահամալիր)
«Կազակական փառքի բլուր» հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր |
Ստեղծում | 2008 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Վոլգոդոնսկ |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Կազակական փառքի բլուր» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Курган казачьей славы»), քանդակագործական հորինվածք Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրը բացվել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին։ Այն գտնվում է Վոլգոդոնսկի մուտքի մոտ` Սուխո-Սոլենովյան ծոցի աջ դարափին։ Համալիրը գտնվում է ծոցի առափին, որը բաժանում է հին և նոր քաղաքը։ Համալիրի հեղինակներն են գրող Վլադիմիր Կարպենկոն և քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Եգոր Դերդիյաշչենկոն։
Հուշահամալիրի կենտրոնական տեղը հատկացվել է գեներալ, Կովկասյան պատերազմի հերոս Յակով Բակլանովի հուշարձանին։ 8 տարեկան հասակում Յակովը հոր գնդի հետ մեկնեց Բեսարաբիա։ Սա դարձավ Ռուսական կայսրության ապագա հերոսի արշավային կյանքի սկիզբը։ Բակլանովն իր կյանքի ավելի քան 30 տարիներն անցկացրել է արշավանքներում։
Կազակական զորքերի առասպելական գեներալ Յակով Բակլանովը ազգային հերոս է, որը խիզախության և արիության համար պարգևատրվել է ոսկե զենքով և արժանացել Սուրբ Աննա մարտական շքանշանի ասպետի կոչման։
Ճարտարապետաքանդակագործական հորինվածքը 10 մետր բարձրությամբ լցնովի բլուր է, որը բաժանված է երկու հավասար մասի, ասես, կիսված է կազակական թրի հզոր հարվածով։ Հենց այդպիսի հարվածը կոչվում է «բակլանովյան»` ի պատիվ կովկասյան պատերազմի անվանի հերոս, ատաման Յակով Բակլանիովի, որը թշնամուն կիսել էր գլխից մինչև թամբ։ Թուրքերը նրան կոչում էին Բաթման-Քըլըչ (կեսփութանոց սրով հսկա), իսկ կովկասցիները` Բաքլյու։
Կիսված բլուրը խորհրդանշում է նաև կազակության պառակտումը «կարմիրների» և «սպիտակների»։
Քանդակագործական հորինվածքի հետևում վեր է խոյանում հինգմետրանոց բլուրը, որը պատրաստված է բետոնից, որի կտրվածքի վրա կարելի է տեսնել Դոնի կազակության ամբողջ պատմությունը։ Պատմության յուրաքանչյուր փուլը պատկերված է ուռուցիկորեն։
Բետոնե սալիկի վրա պատկերված են դոնցի հինգ հայտնի ատամանների (Սարի-Ազմանի, Երմակի, Պլատովի, Բուլավինի և Դենիսովի) խորաքանդակները։ Սալիկի վրա փորագրված են նաև այն ցեղերի անունները, որոնք տարբեր ժամանակներում ապրել են Դոնում։ Դրանք են սկյութները, սարմատները, հոները, ալանները և այլն։ Թվարկված են նաև պատմական տարեթվեր, թագավորների և պատմաբանների արտահայտություններ, տաճարների ոչնչացման պատկերներ։
Բլրի և Բակլանովի հուշարձանի միջև, ասես պատահաբար, «գցված են» գլխարկ ու կազակական թամբ, որի վրա հավերժացվել է դոնցի հանրահայտ գրող Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» լեգենդար վեպից մի մեջբերում[1]։
Բացի այդ, քանդակագործական հորինվածքը ներառում է առանձին կանգնած երեք մակարդակով շենքը (հիմքում` 120x120 մետր), որտեղ տեղակայվելու են պատկերասրահը, Դոնի կազակության թանգարանը և Զանգ Արքան, որը երեք անգամ գերազանցում է Կրեմլի իր անվանակցին[2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Курган казачьей славы в Волгодонске - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Курган Казачьей Славы хотят возвести в Волгодонске». Кавказский Узел. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Достопримечательность Мемориальный комплекс «Курган казачьей славы» в Волгодонске по адресу Весенняя». localway.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «В Волгодонске открыт казачий мемориальный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.