Ծվծվուկ Ռադդեի
Ծվծվուկ Ռադդեի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Silene raddeana
|
Ծվծվուկ Ռադդեի (լատին․՝ Silene raddeana), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2-12 սմ բարձրությամբ, բազմաթիվ կարճացած անպտղատու ընձյուղներով բազմամյա, գեղազարդային բույս է։ Ստորին տերևները գծային են, մինչև 3 սմ երկարությանբ, վերինները՝ ավելի փոքր։ Բաժակը ունի 10-15 մմ երկարություն։ Պսակը լինում է սպիտակ կամ վարդագույն, պսակակցով[1]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Զանգեզուրի (Կապուտջուղ և Խուստուփ լեռնագագաթներ) և Մեղրու (Կուրիս) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2500-3800 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.