Ծովակալության արվարձան (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովակալության արվարձան
ռուս.՝ Адмиралтейская слободка
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքՏագանրոգ
Վիճակչի պահպանվել

Ծովակալության արվարձան (ռուս.՝ Адмиралтейская слободка), նաև` Ծովային թաղամասեր (ռուս.՝ Морские кварталы), անվանում, որը նախկինում կիրառվել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի ձկնավերամշակող գործարանի ավազոտ ափի տարածքի և այն վայրի վերաբերյալ, որտեղ հատվում էին Նեկրասովի նրբանցքը և Պուշկինի ու Շևչենկոյի փողոցները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1775 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ, ըստ վավերագրական աղբյուրների, Տագանրոգ քաղաքում արդեն գործում էր Ծովակալությունը։ Եկատերինա II-ի կառավարման ժամանակ ցամաքալեզվակի տարածքում արդեն գործել է 20 հնոցով դարբնոց։ Հարևանությամբ եղել են փականագործական և լապտերային արհեստանոցներ։

Ծովակալության արվարձանում բնակվում էին ծովայինների կանայք, ձկնորսները, նավաշինական գործարանի բանվորները[2]։ Ծովակալության արվարձանում կառուցվել էին նաև հատուկ մարագներ և այլ շինություններ, որոնք օգտագործվել են պաշարների, թնդանոթային հաստոցների և ճոպանասարքի պահպանման համար։ Զառիթափի վերևում գտնվել են մակույկների արհեստանոցներ, որոնք նախատեսված էին մակույկների և որոշ այլ տեսակի ծովային նավերի պահպանության համար։ Կային հատուկ տարածքներ անտառը պահելու համար։ Գոյություն է ունեցել հատուկ առագաստային արհեստանոց, որտեղ նախատեսված էին մառաններ ծովային սննդամթերքի համար։ Զառիվայրից ձախ կառուցվել էր գլխավոր հրամանատարի տունը, աջ կողմում գտնվում էին նավահանգստային գրասենյակը, փորագրելու արհեստանոցը, հաուպտվախտը և պահակատնակը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Адмиралтейская слободка». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  2. Сергей Николаевич Емельянов (2008). «Поговорим о названиях». Վերցված է 2017 Ապրիլ 5-ին.
  3. Адмиралтейская слободка//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003