Ծանարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանարներ, Դարիալի կիրճի (Ալանաց դուռ) մոտ և Թերեք գետի շրջանում (այժմ՝ Վրաստանի Կագբեկի շրջան) հնում ապրած ցեղ, Ծանարքի (Ծանարաց աշխարհի, ըստ արաբական աղբյուրների՝ Սանարիայի) հիմնական բնակիչները։

Պատմություն[խմբագրել]

Մինչև IX դար առաջատար դեր են խաղացել Կախեթի քաղաքական կյանքում։ Ծանարների մասին ամենահին հիշատակությունները հանդիպում են Պտղոմեոսի մոտ և «Աշխարհացոյց»-ում (VII դար), վրացական «Մոքցևա Քարթլիսա»-ում («Վրաց դարձը»)։ Ուսումնասիրողների մի խումբ (Նիկողայոս Մառ, Սարգիս Կակաբաձե, Մ. Լորթքիփանիձե) ծանարներին առնչում են սվանների հետ, մյուսները (Անատոլի Գենկո, Վլադիմիր Մինորսկի, Հ. Մկրտումյան) նրանց կապում են վեյնախյան (չեչենա-ինգուշական) լեզվախմբի ցեղերի հետ։ Ծանարների ցեղապետը՝ Դարիալի կիրճի շրջանի ժառանգական կառավարիչը, կրել է «քորեպիսկոպոս» տիտղոսը (ըստ վրացական որոշ աղբյուրների՝ «քորիկոզ»)։ Իսկ երբ Արաբական խալիֆայության դեմ ծանարների գլխավորած պայքարն ավարտվեց հաղթանակով (VIII դարի վերջ), Անդրկովկասում առաջացավ քաղաքական նոր միավորում՝ Կախեթի քորեպիսկոպոսությունը, որը հետագայում (XI դարի սկիզբ) վերածվեց թագավորության։

Ըստ Թովմա Արծրունու, Վրթանեսի աւագ որդին՝ Գրոգորիսն է Քրիստոնեութիւն տարածել այս շրջանի, ծանարներին և ափխազներին։ (էջ 275. Թովմա Արծրունի, Պատմութիւն Արծրունեաց Տան)։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png