Խուճապի վանք
| Խուճապի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Գուգարաց |
| Նահանգ | Գուգարք |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Լոռու մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
| Կառուցման ավարտ | 13-րդ դար |
| Առանձնահատկություններ | |
| Գմբեթ(ներ) | 1 |
| Շինանյութ | Ֆելզիտային տուֆի սրբատաշ քար |
Խուճապի վանք - XIII դարի հայկական ճարտարապետական հուշարձան է պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանում:
[խմբագրել] Նկարագիրը
Խուճապի վանքը (XIII դ) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի։ [1] Վանքը կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից: Զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է: Մույթերը միակտուր քարից են, ութանիստ: Խոր նախաբեմով աբսիդն ունի եռանկյունաձև խորշերով մշակված, արևելյան ճակատում բացվող երեք լուսամուտ: Մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից: Գմբեթի 12 նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է: Եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկարությամբ կից է սրահ գավիթը։ Հուշարձանը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք։ [2]