Խորհրդարանի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդարանի պալատ
Տեսակպալատ, խորհրդարանի շենք, կոնֆերանսների կենտրոն և թատրոն
Երկիր Ռումինիա
ՏեղագրությունSector 5? և Բուխարեստ
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Բարձրություն84 մետր[1]
Երկարություն270 մետր
Լայնություն240 մետր
Հարկեր12
Ստորգետնյա հարկեր4
Շինանյութմարմար և Cristallo?
ԲնակիչChamber of Deputies of Romania? և Ռումինիայի Սենատ
Հիմնադրված է1985
Բացվածդեկտեմբերի 22, 1994
ՃարտարապետAnca Petrescu?
Իրադարձություններշինարարություն և foundation stone laying ceremony?
Քարտեզ
Քարտեզ

Խորհրդարանի պալատ (ռումիներեն՝ Palatul Parlamentului), ճարտարապետական հայտնի հուշարձան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Կառուցվել է Ռումինիայի սոցիալիստական հանրապետության ժամանակշրջանում։ Պալատը Եվրոպայի խոշորագույն վարչական շենքն է, խորհրդարանի ամենամեծ շենքը (մակերեսը՝ 350,000 մ², ծավալը՝ 2,550,000 մ³), ինչպես նաև վարչական ամենածանր շենքը ողջ աշխարհում[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում պալատը կոչվել է Ժողովրդի տուն (ռումիներեն՝ Casa Poporului) կամ Հանրապետության տուն (ռումիներեն՝ Casa Republicii), սակայն հետկոմունիստական շրջանում ավանակոչվել է Խորհրդարանի պալատ։ Չնայած դրան՝ շատերն այն ներկայումս էլ շենքն անվանում են հին անունով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատն ունի 270 մ երկարություն, 240 մ լայնություն։ Բարձրությունը 86 մ է։ Պալատի ստորգետնյա մասն ունի 92 մ խորություն։ Խորհրդարանի պալատն ունի 1,100 սենյակներ, 12 հարկ։ Ստորգետնյա չորս մակարդակները պատրատ են և արդեն օգտագործվում են, իսկ չորս մակարդակները կառուցման փուլում են և ավարտվածության տարբեր աստիճաններ ունեն։ Շինարարության համար ծախսվել է մոտ 1 միլիոն մ³ մարմար (480 ջահ, 1,409 առաստաղի լամպ և հայելիներ), 700,000 տոննա պողպատ և բրոնզ դռների, պատուհանների ու խոյակների համար։ Օգտագործվել է 900,000 մ³ փայտ մանրահատակի ու պատերի փայտյա հարթակների համար, 200,000 մ² բրդյա գորգ՝ տարբեր չափերի ու ձևերի։ Պալատ են բերվել տարբեր հաստոցներ, որպեսզի մեծ չափերի որոշ գորգեր հենց տեղում գործվեն[3]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է Սպիրիում (լատին․՝ Spirium, բառացի՝ շնչել) բլրի վրա, որը շենքի կառուցման նպատակով մի փոքր փորվել է։ Շինարարությունը սկսվել է 1984 թվականի հունիսի 25-ին Նիկոլաե Չաուշեսկուի ղեկավարությամբ։ Շինության գլխավոր ճարտարապետ է նշանակվել Անկա Պետրեսկուն․ նրա ղեկավարությամբ են գործել 700 ճարտարապետներից բաղկացած խումբը և մոտ 20,000 շինարարներ։ Շինությունն ի սկզբանե նախատեսված է եղել որպես պետական հիմնական ինստիտուտների շտաբ-բնակարան։ Պալատը հիմնականում կառուցվել է ռումինական արտադրության նյութերով։ Շինարարության ընթացքում մարմարի պահանջարկն այնքան է մեծացել, որ երկրում նույնիսկ տապանաքարերը սկսել են պատրաստել այլ նյութերից։ Պալատի շինարարության պատճառով ոչնչացվել է քաղաքի պատմական կենտրոնի մեկ հինգերորդ հատվածը, ոչնչացվել են մի քանի եկեղեցիներ․ սա բողոքի ալիքի պատճառ է հանդիսացել։ Շինարարությունը գրեթե ավարտվել է 1989 թվականին, երբ մահապատժի է ենթարկվել Չաուշեսկուն։ Պալատի շինարարական որոշ աշխատանքներ մինչ օրս էլ անավարտ են մնացել․ փաստացի այն ամբողջությամբ չի ավարտվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://cic.cdep.ro/ro/prezentare-generala/cladirea-palatului-parlamentului
  2. «Largest administrative building». World Records Academy. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  3. Anmelden
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորհրդարանի պալատ» հոդվածին։