Նիկոլաե Չաուշեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաե Չաուշեսկու

Նիկոլաե Չաուշեսկու (ռում.՝ Nicolae Ceauşescu (հունվարի 2, 1918, Սկորնիչեշտի, Օլտ գավառ - դեկտեմբերի 25, 1989, Տիրգովիշտե), ռումին, և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման, ՌԱՀ պետական և քաղաքական գործիչ։

1932-ից մասնակցել է բանվորական հեղափոխական շարժմանը։ Կոմունիստական երիտասարդական միության (ԿԵՄ) անդամ՝ 1933-ից, Ռումինիայի կոմկուսի (ՌԿԿ) անդամ՝ 1936-ից։ 1939-1940-ին՝ ԿԵՄ Բուխարեստի քաղկոմի քարտուղար և ՌԿԿ ԿԿ-ին կից երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կենտրոնական հանձնաժողովի անդամ։ 1940-ին ձերբակալվել և մինչե 1944-ը գտնվել է կալանքի տակ։ 1944-45-ին՝ ԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1945-ին ընտրվել է ՌԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1945-1954-ին կատարել է կուսակցական, պետական ղեկավար աշխատանքներ։ 1952-ից՝ ՌԿԿԿԿ անդամ, 1954-ից քաղբյուրոյի անդամության թեկնածու և ՌԿԿ ԿԿ քարտուղար (1955-ից՝ քաղբյուրոյի անդամ)։ 1965-ի մարտին ընտրվել է ՌԿԿ ԿԿ առաջին քարտուղար, հուլիսին՝ գլխավոր քարտուղար։ 1965-74-ին՝ ՌԿԿ ԿԿ գործկոմի և մշտական նախագահության անդամ։ 1969-ի օգոստոսից՝ ՌԿԿ գլխավոր քարտուղար։ 1974-ից՝ ՌԿԿ ԿԿ քաղգործկոմի անդամ։ 1967-ի դեկտեմբերից՝ ՌԱՀ Պետական խորհրդի նախագահ, 1974-ի մարտից՝ ՌԱՀ պրեզիդենտ։ Սոցիալիստական միասնության ճակատի ազգային խորհրդի նախագահ (1968-ից)։ Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), ՌԱՀ հերոս (1971)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1978)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png