Խորհրդածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդածություն
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1891
ՎիքիդարանԽորհրդածություն

«Խորհրդածություն», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի ապրիլ ամսին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Հովհաննես Մալխասյանի ֆոնդի № 152-ում պահվում է 1-18 տողերի ինքնագիրը, որը Թումանյանը նվիրել է Մալխասյանին հետևյալ ընծայականով․ «Հիշատակ պ․ Հ․ Մալխասյանին, 29-ին հունվարի, 1891 թ․ Թիֆլիս»։

Առաջին անգամ տպագրվել 1891 թվականին «Մուրճի» № 7-8-ում, (էջ 877-878), այնուհետև՝ 1892 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 160-161)՝ թվագրված «1890 թ․ ապրիլ», ապա Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 36-37)։

Արտատպվում է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 555.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խորհրդածություն