Խորեն Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խորեն Ռադիոից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Աճեմյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Խորէն Աճեմեան
Ծնվել է1907[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1968[1]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Գրական անունХорен Радио (Խորեն Ռադիո)
Մասնագիտությունբանաստեղծ և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Խորեն Աճեմյան Վիքիդարանում

Խորեն Գրիգորի Աճեմյան (Խորեն Ռադիո, 1907[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը։

Ծնվել է 1907 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրա «Դասակարգ» պոեմը, որն անուն է բերել հեղինակին, գրել է 1927 թվականին։ Պիեսի է վերածել Պերճ Պռոշյանի «Ցեցեր» վեպը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում։ Մահացել է 1968 թվականին[2]։

Խորեն Ռադիոյի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմի նվագներ, Երևան, Պետհրատ, 1929, 61 էջ։
  • Ժանգ և մետաղ (չափածո վիպակ), Երևան, Պետհրատ, 1930, 62 էջ։
  • Զվարթ համազարկեր (վիպակ), Մոսկվա, 1931, 70 էջ։
  • Հորձանքներ (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 98 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 384.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Աճեմյան» հոդվածին։