Խիրանթոդենդրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիրանթոդենդրոն
Խիրանթոդենդրոն
Խիրանթոդենդրոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Bombacoideae
Ցեղ Chiranthodendron
Տեսակ Խիրանթոդենդրոն (C. pentadactylon)
Միջազգային անվանում
Chiranthodendron pentadactylon
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Խիրանթոդենդրոն[1] (լատին․՝ Chiranthodendron), բույս, որը պատկանում է փիփերթազգիների կամ ստերկուլիազգիների (լատին․՝ Sterculiaceae Vent) կամ շոկոլադազգիների ընտանիքին, որի միակ ներկայացուցիչը խիրանթոդենդրոն պենտադակտիլիոնն է (լատին․՝ Chiranthodendron pentadactylon): Տեսակը նկարագրված է 1805 թվականին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառումը ացտեկների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հիմնական տեսության վրա հիմնվելով՝ Բեռնարդինո դե Սահագունը իր «Նոր Իսպանայի ընդհանուր պատմության գործերը» աշխատության մեջ (1547-1577), հիմնվելով ացտեկների փաստերի վրա, բույսի վերաբերյալ բերել է տարբեր փաստեր, մասնավորապես այն, որ «Ինչպես նաև խիտ անտառներում կան ծառեր, որոնց վրա ձևավորվում է ծաղիկները, որոնք նման են մատերով ձեռքի, այսինքն մատածաղիկներ։ Նրա մոտ (ծառի) խոշոր և խիտ են դասավորված տերևները։ Նաև այդ ծառերը կոչվում են հնգամատ, որովհետև նրա ծաղիկները հիշեցնում են մարդկային ձեռքեր իր մատերով [3]»: Զարմանալի չէ, որ դարեր առաջ ացտեկները սարսափով և ակնածանքով էին վերաբերվում խիրանթոդենդրոնին և նույնիսկ պաշտամունքի առարկա են դարձրել այն։

Տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կենտրոնական Ամերիկայում, հիմնականում հարավային Մեքսիկայում և Գվատեմալայում։ Կարող է հանդիպել ծովի մակարդակից մինչև 3000 մետր բարձրության վրա։ Դրա բարձրությունը հասնում է մինչև 20 մետրի և մինչև 2 մետր բնի տրամագիծ ունի։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկները խիրանթոդենդրոնը օգտագործվում են կրոնական ծիսակատարությունների ժամանակ։

Այսօր նրա յուրահատուկ տեսքի համար օգտագործում են որպես դեկորատիվ բույս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան, Լ.Վ. (2003). Հետաքրքրաշարժ բուսաբանություն. Երևան: Երևանի Հայ բուսակ հրատարակչություն. էջ 37.
  2. «Chiranthodendron pentadactylon». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Սաագուն, 2013, էջ 184

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիրանթոդենդրոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիրանթոդենդրոն» հոդվածին։