Խելացի դուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելացի դուստրը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորԵլենա Չեռնովա
ՍցենարիստԵլենա Չեռնովա
ՀնչյունավորումԱլեքսանդր Լենկով, Ալեքսանդր Վոևոդին և Ալեքսանդր Պոժարով
ԵրաժշտությունԱլեքսանդր Գուսև
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն800 վայրկյան
ՇարքԳունագեղ քարերի սարը
Թվական2004

Խելացի դուստրը (ռուս.՝ Умная дочка), ռուսական նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին, «Օդաչու» ստուդիայում, ըստ ռուսական ժողովրդական «Յոթնամյա դուստրը» հեքիաթի մոտիվների, որը գրառվել է Վորոնեժի նահանգում (Գրիմ եղբայրների «Իմաստուն գյուղացի աղջիկը» հեքիաթի նմանողությամբ)։ Մուլտֆիլմի ռեժիսորն է Ելենա Չերնովան։

Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» մուլտֆիլմերի շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում հայտնվում է հետևյալ տողը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Վորոնեժ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է երկու գյուղացի եղբայրների` Իգնատի և Կուզմայի մասին։ Մի անգամ նրանք գնում են քաղաք՝ շուկա։ Իգնատի սայլին կապում են Կուզմայի ձիուն։ Ճանապարհին սայլը կոտրվում է, և եղբայրները ստիպված գիշերում են դաշտում։ Լուսաբացին նրանք տեսնում են, որ զամբիկ է ծնվել։ Եվ այդ ժամանակ Իգնատը պնդում է, որ զամբիկը ծնվել է սայլակից։

Գործը հասնում է դատարան։ Սակայն ունևոր Իգնատը, կաշառելով դատավորներին, նրանց իր կողմն է քաշում։ Կուզման որոշում է դիմել թագավորին։ Թագավորը լսելով գյուղացիներին` նրանց երեք հանելուկ է տալիս. «Ի՞նչն է ամենից յուղոտ, ի՞նչն է ամենից արագ, ի՞նչն է ամենից փափուկ» և հայտարարում, որ ով գուշակի, նրան էլ կհասնի զամբիկը։ Կուզման իր դստեր օգնությամբ գուշակում է հանելուկները։ Այդ ժամանակ արքան նրան ավելի բարդ առաջադրանք է տալիս` պատվիրելով, որ նա ինքը ներկայանա արքային և գա «ոչ ձիով, ոչ ոտքով, ոչ հագնված, ոչ առանց զգեստ, առանց նվերի և նվերով»։ Կուզմայի դուստրը գտնում է այս առաջադրանքի լուծումը, ինչպես նաև` ամոթով է թողնում արքային։ Զամբիկին վերադարձնում են տիրոջը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր սցենարի հեղինակ,
բեմադրող նկարիչ
Ելենա Չերնովա
Գեղարվեստական ղեկավար Էդուարդ Նազարով
Անիմատորներ Մ. Անտոնովա, Յու. Աուլովա, Պ. Բարկով, Ա. Պանով, Ա. Միրոնով, Ա. Ֆեդորովիչ, Ա. Ցիմմերման, Մ. Ռիկունով, Մ. Նիկուլինա, Ե. Գոլյանկովա, Ա. Սոկոլով, Վ. Օլկովիչ, Տ. Յացինա, Օ. Տարատինովա
Կոմպոզիտոր,
հնչյունային ռեժիսոր
Ալեքսանդր Գուսև
Տնօրեն Լյուդմիլա Կոպտևա
Նախագծի գլխավոր պրոդյուսոր Իգոր Գելաշվիլի
Պրոդյուսեր Իրինա Կապլիչնայա
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Թաթարսկի
Դերերը հնչյունավորել են Նիկիտա Լիզունով — խելացի դուստրը
Ալեքսանդր Լենկով — Կուզմա
Ալեքսանդր Վոևոդին — Իգնատ
Ալեքսանդր Պոժարով — Տեքստ հեղինակի կողմից/արքա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Պրեմիերա և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — «Гора Самосветов»[1] շարքի 11 ֆիլմերի պրեմիերան կայացել է 2005 թվականի փետրվարին, Անիմացիոն կինոյի 10-րդ ռուսական բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[2]։
  • 2005 — Անիմացիոն կինոյի 10-րդ ռուսական բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ Սուզդալում (2005)[3]։
  • 2005 — Տեսողական արվեստի 9-րդ համառուսական փառատոն «Արծվիկ» համառուսական մանկական կենտրոնում, անիմացիայի մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել «Խելացի դուստրը» մուլտֆիլմը (ռեժիսոր` Ելենա Չերնովա)[4]։
  • 2005 — Մոսկովյան 10-րդ միջազգային փառատոն մանկական անիմացիոն կինո «Ոսկե ձկնիկ», Ժյուրիի հատուկ մրցանակ է տրվել «Խելացի դուստրը» ֆիլմին[5]։
  • 2006 — Կինոմատոգրաֆիայի ոլորտի «Ոսկե արծիվ» ազգային մրցանակ, 2005 թվական, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում` «Гора самоцветов» շարքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Награды проекта «Гора Самоцветов»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Итоги X ОРФАК «Суздаль-2005».13.02.2005
  3. Итоги ОРФАК Суздаль-2005 Արխիվացված 2016-04-12 Wayback Machine
  4. Призы фестиваля в «Орлёнке».10.08.2005
  5. Х Московский Международный фестиваль детского анимационного кино «Золотая рыбка» 4.10.2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]