Խելախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոկիա E71 սմարթֆոնը։
Nokia Communicator 9000, 9110, 9210, 9500
xda IIi

Սմարթֆոն, 3 ալեհավաք ունեցող անհատկան համակարգչի հնարավորություններով բջջային հեռախոսային սարք է։ Սմարթֆոնների ամենակարևոր հատկություններից է սարքի վրա անհրաժեշտ ծրագրեր տեղեդրելու հնարավորությունը[1] ի տարբերություն սովորական հեռախոսների, որոնք օգտագործում են sandboxed (անփոփոխ) ծրագրեր։ Սմարթֆոնների վրա կարող են արտադրվել սարքը արտադրողի, բջջային ցանցի օպերատորի կամ ցանկացած այլ ծրագրավորողի կողմից ստեղծված ծրագրեր։

Բովանդակություն

[խմբագրել] Սահմանում

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բարդ է դառնում սահմանել, թե ինչ է նշանակում սմարթֆոն։ Սմարթֆոնները շատ հաճախ պարզապես բարձր գնի բջջային հեռախոսներ են։ Այսպիսով հեռախոսի սմարթֆոն լինել-չլինելը որոշ չափով պայմանավորված է գնի հետ։

Էլ-փոստարկղի (Microsoft Outlook կամ Lotus Notes) գործածելիությունը սովորաբար դիտարկվում է որպես անհրաժեշտ պահանջ։ Սմարթֆոնները նաև հնարավորություն են տալիս տվյալները սինխրոնացնում համակարգչի հետ, երբեմն նաև միանալ ներքին ցանցերին։ Հաճախ սմարթֆոններն ունենեն սենսորային էկրան։ Քաշը տատանվում է 100 և 200 գրամի միջև։

Այսօր համարյա բոլոր բջջային հեռախոսները ունեն PDA - ի որոշակի հատկություններ, ինչպիսին են հեռախոսահամարների գիրքը, օրագիրը, և այլն։ Ավելին՝ BREW և Java ME սարքերը թույլ են տալիս հավելյալ ծրագրերի տեղադրումը, բայց չեն համարվում սմարթֆոններ։

Ամենատարածված օպերացիոն համակարգերից են. «Windows Mobile», «Symbian», «Google Andriod» ՕՀ-ները։

Google Wallet-ի ներդրմամբ, այժմ կարելի է նաև սմարթֆոնը գործածել որպես էլեկտրոնային վճարում կատարելու միջոց։

[խմբագրել] Խելախոս

Ռ. Թարումյանի կողմից առաջարկվել է հայերենում «սմարթֆոնի» փոխարեն գործածել «խելախոս» բառը։[2]

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով