Խաչատուր Վարդպարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Վարդպարոնյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1924(1924-12-24)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 4, 2004(2004-12-04) (79 տարեկան)
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Պարգևներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Խաչատուր Անուշավանի Վարդպարոնյան (դեկտեմբերի 24, 1924(1924-12-24), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2004(2004-12-04), Գյումրի, Հայաստան), հայ նկարիչ, դիզայներ։ ՀԽՍՀ (1973), ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ (1978)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1964)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Վարդպարոնյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1940 թվականին ավարտել է Գյումրու նկարչական դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, Նովոռոսիյսկի գրավման օպերացիայի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ, այնուհետև Սոչի։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Սմոլենսկի, Օրշայի, Վիտեբսկի, այնուհետև Լեհաստանի ազատագրման մարտերին։ Հոսպիտալում նկարել է ազատագրված քաղաքները, գյուղերի այրված և քանդված շենքերը։ Այդ շարքից է «Կանաչ դադար» կտավը։ 1946 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ։ 1949 թվականին երրորդ կուրսն ավարտելուց հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից գործուղվել է Մոսկվա՝ սովորելու կինոնկարիչների և մուլտիպլիկատորների եռամյա բարձրագույն դասընթացը։ Ավարտելուց հետո «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է բազմաթիվ մուլտֆիլմերի ստեղծմանը, եղել է մուլտիպլիկատոր և բեմադրող-նկարիչ։ 1954 թվականից աշխատել է Մոսկվայի ձևավորման և գովազդային վարչության գեղարվեստական կոմբինատում, նախ՝ նկարիչ-ձևավորող, ապա՝ գլխավոր նկարիչ։ 1963 թվականին վերադարձել է Լենինական, նշանակվել քաղաքի գեղարվեստական ձևավորման և գովազդի ձեռնարկության ղեկավար։ 1964 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Լենինականի նկարիչների միության նախագահը[1][2]։ 2000 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում[3]։

«Վերածնունդ» որմնանկարը ստեղծելիս, որտեղ նկարիչը պատկերում է ընկերոջը՝ Մինաս Ավետիսյանին։ Մինասը պատկերված է վրձինն ու ներկապնակը ձեռքին
Ռոլան Բիկովի հետ
Մինաս Ավետիսյանի հետ

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պարտեզում վարդ է բացվել»
  • «Հակոբ Ջիվանյանի դիմանկարը», 1981
  • «Վերածնունդ», 1979 (որմնանկար, Լենինականի գուլպա-նասկեղենի ֆաբրիկա)
  • «Հայ աղջիկներ», 1997 (խճանկար)
  • «Լենինական. ամպամած օր», 1972
  • «Մարշալ Բաղրամյան», 2000
  • «Գյումրեցի հարսնացուն», 1978
  • «Պատուհանի մոտ»
  • «Կանաչ դադար»
  • «Կեսօր»
  • «Գյումրի։ Տարվա եղանակները», 2000
  • «Յոթ վերք եկեղեցին»
  • «Հին Լենինական»
  • «Հին թաղամաս»
  • «Ձմեռը Գյումրիում», 1997
  • «Գյուղը լեռներում»
  • «Արագած»
  • «Խոր Վիրապ»
  • «Մալիշկա գյուղը»
  • «Կեսօր»
  • «Սարերում»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ , 1973
  • ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ, 1978
  • «Փառքի երրորդ» շքանշան
  • «Հայրենական մեծ պատերազմի» շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Գրիգորյան, «Գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյան», Գյումրի։ Էլորադո, 2004։ SBN: 99930-903-5-2[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Լենինականի վերջին բանաստեղծը. Խաչատուր Վարդպարոնյան – gyumriartunion». gyumriartunion.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Խաչատուր Վարդպարոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Գրիգորյան, Ալբերտ Աղասու (2004 թ․ հունվարի 1). Գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյան. Գյումրի: Էլորադո. ISBN 9993090352.