Խաղաղության ծառ (Աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղության ծառ
Շինության ձևմետաղաձույլ արձան
Ներկա վիճակԿանգուն

Խաղաղության ծառ, հայ ժողովրդի տառապանքների խորհրդանիշ ծառ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում։ Արձանը տեղադրվել է 2014 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպպին հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ փնտրել են այնպիսի մի վայր, որտեղ եղել են տարբեր անպետք մետաղյա գործիքներ։ Լիպպին այդ մաշված գործիքներին որոշել է կյանք տալ, և դրանք կտրել է այնպես, որ խորհրդանշեն Հայաստանի պատմությունը[2]։

Հայաստանի ծնունդը ծառի հաստ բունն է, որից սկզբնավորված ճյուղերը կտրվում են ու նորից աճում, մահի ու կյանքի կռիվ տալով։ Արձանի հիմքը Հայոց պատմությունն է, վերևում՝ Արարատը։ Հայաստանը, տառապանքների ենթարկվելով, քրիստոնեական հավատքով թեքվել է դեպի կյանքը։ Ծառի գագաթի ձիթենու ճյուղով աղավնին հայ ժողովրդի տառապանքի, ցավի ավարտի խորհրդանիշն է։ Ծառն աճում է 7 օրերի խորհրդի համաձայն։ Աղավնին խորհրդանշում է Քրիստոսին, որը հարությունն է, վերածնունդը։ Աղավնին բերանում պահած ձիթենու ճյուղով կյանքի ծառը վերադարձնում է այնտեղ, որտեղից որ այն սկիզբ է առել։

Մասսիմո Լիպպին արձանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը, լինելով հայ ժողովրդի տառապանքների խորհրդանիշ, ենթարկվել է տարբեր բռնությունների. այն հատել են, որ չորանա, ջարդել են, որ ոչնչանա, բայց աստվածային մի հրաշքով և ժողովրդի կամքով նորից այն վերածվել է, հակառակ տառապանքին` բռնել կյանքի ու վերհառնման ուղին` ինչպես զիգզագ, թեքվելով դեպի կյանքը, այն նորից կտրվել է, նորից ենթարկվել բռնության ու տառապանքի։
Երբ տեսա պատերազմի այս անպետք գործիքները, հասկացա որ դրանց պետք է կենդանություն տալ։ Եվ որոշեցի այս մետաղյա խողովակները կտրեմ այնպես, որ խորհրդանշի Հայաստանի պատմությունը, որը ոչնչացվելով, ջախջախվելով, ամեն անգամ կտրվելով վերադառնում է կյանքի, խաղաղության։ Գագաթին Նոյի աղավնին է, որը խորհրդանշում է խաղաղություն։ Շատ կուզեի, որ ամբողջ աշխարհը խոսեր այս քաղաքի մասին և խաղաղություն մեկնարկեր։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]