Լև Բորոդուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Բորոդուլին
Ծնվել էհունվարի 25, 1923(1923-01-25)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 21, 2018(2018-12-21) (95 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ
Կայքborodulincollection.com

Լև Բորոդուլին (ռուս.՝ Лев Абрамович Бородулин, հունվարի 25, 1923(1923-01-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 21, 2018(2018-12-21)), խորհրդային և իսրայելցի լուսանկարիչ, սպորտային լուսանկարչության վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին ընդունվել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի գեղարվեստական բաժանմունք, բայց մեկ տարի անց գնացել է ռազմաճակատ։ Մասնակցել է պատերազմին, երկու անգամ լուրջ վիրավորվել է, պարգևատրվել է «Մոսկվայի պաշտպանության համար» և «Բեռլինի գրավման համար» մեդալներով։ Պատերազմից հետո վերադարձել է ինստիտուտ` ավարտելու ուսումը։

Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել ինստիտուտն ավարտելուց հետո։ Առաջին հրապարակումը կայացել է 1947 թվականին «Ստալինյան տպագրիչ» ուսանողական թերթում։

1950-1960 թվականներին աշխատել է որպես լուսանկարիչ «Օգոնյոկ» ամսագրի խմբագրությունում։ Լուսանկարել է սպորտային մրցումներ, այդ թվում նաև` խոշոր միջազգային մրցումներ, որոնք անցկացվում էին սահմանից դուրս։

«Օգոնյոկի» շապիկին պատկերված լուսանկարը[2], որը նվիրված էր Ամառային օլիմպիական խաղեր 1960-ին, խիստ քննադատվել է Միխայիլ Սուսլովի կողմից, որի հոդվածը որպես «ընթերցողի նամակ» տպագրվել է «Պրավդա» թերթում[3]։

Նա ԽՍՀՄ-ի առաջին լուսանկարիչն է, ով օգտագործել է «ձկան աչք» օբյեկտիվը[4]։

«Photography Year Book»-ը 1964 թվականին Լև Բորոդուլինին ճանաչել է լուսանկարչության համաշխարհային «աստղ»։ 1967 թվականին «Ասախի» ճապոնական թերթը Լև Բորոդուլինին ճանաչել է տարվա լավագույն լուսանկարիչ։ 1971 թվականին Մյունխենում Լև Բորոդուլինը պարգևատրվել է օլիմպիական ոսկե մեդալով` սպորտային լուսանկարչության ոլորտում կատարած նվաճումների համար։

1973 թվականին տեղափոխվել է Իսրայել, ապրել է Թել Ավիվում, որտեղ շարունակել է լուսանկարչի աշխատանքը։

Բորոդուլինի լուսանկարները աճուրդով վաճառվել են Սոթբիսում, Քրիստիսում, «Bonhams»-ում, «Swann»-ում։

Լինելով Իսրայելում, Բորոդուլինը հռչակվել է որպես հաջող կոլեկցիոներ, որդու` Ալեքսանդրի հետ ստեղծել է «Borodulin Collection» հիմնադրամը, որը խորհրդային դասական լուսանկարների ամենախոշոր ժողովածուներից մեկն է աշխարհում, որտեղ ներկայացված են խորհրդային լուսանկարչության հետևյալ վարպետների աշխատանքները` Ալեքսանդր Ռոդչենկո, Արկադի Շայխեթ, Եվգենի Խալդեյ, Յակով Խալիպ, Սամարի Գուրարիյ, Մաքս Ալպերտ, Գեորգի Զելմա, Յակով Ռյումկին և ուրիշներ։

Մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
  2. «С вышки. 1960». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Лев Бородулин - звезда мировой спортивной фотографии». russpressphoto.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  4. «Лев Бородулин. «The Lion of Soviet Photography»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Умер спортивный фотограф Лев Бородулин». Коммерсантъ. 2018 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]