Լևոն Խաչատրյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Խաչատրյան
Ծնվել էմայիսի 2, 1939(1939-05-02) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարապետ

Լևոն Կամսարի Խաչատրյան (մայիսի 2, 1939(1939-05-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1980-1990 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1993-2000 թվականներին՝ տնօրեն։ 2000 թվականից բնակվում է Կիևում[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատրյանի համահեղինակությամբ Երևանում իրականացվել են բնակելի տներ, Վանաձորում՝ Շահումյանի անվան և Երևանյան հրապարակների կառուցապատումը (1960-1980-ական թվականներ), պատկերասրահ (1970), Ջերմուկում՝ Կույրերի միավորման առողջարանը (1970), Ստեփանավանում (1977) և Սևանի ափին (1985)՝ զբոսաշրջիկների հանգրվաններ, Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ սպորտկոմիտեի գլխավոր օլիմպիական մարզահանգրվանի համալիրը (1961-1965 և վերականգնում-վերակառուցումը՝ 1983-1988 թվականներ, երկուսն էլ՝ հեղինակային խմբերի հետ), Սլավուտիչում՝ քաղաքաշինական համալիր (Ուկրաինա, 1986)[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի պետական մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Խաչատրյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.