Լցոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լցոններ, նյութեր, որոնք մտցվում են պլաստմասսաների, ռետինների, սոսինձների, լաքերի ու ներկանյութերի բաղադրության մեջ դրանց մշակումը հեշտացնելու, մեխանիկական հատկությունները բարելավելու, ինչպես նաև էժանացնելու համար։ Որպես լցոններ կիրառում են մուր, կավիճ, մագնեզիումի օքսիդ, նատրիումի ու բարիումի աղեր, կավահող, պաղլեղներ և այլն։ Շերտավոր պլաստմասսաների ստացման ժամանակ կիրառվում են թերթավոր նյութեր, օրինակ, թուղթ կամ գործվածք. փրփրապլաստների համար՝ գազեր (օրինակ, C02, N2 և այլն), ցնդող ածխաջրածիններ, ջուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 674