Մագնեզիումի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնեզիումի օքսիդ, MgO, անգույն բյուրեղային նյութ, խտությունը՝ 3580 կգ/մ³, հալման ջերմաստիճանը 2800°C, եռմանը՝ З600°С։ Ջրում քիչ է լուծվում։ Բնության մեջ հանդիպում է հազվագյուտ պերիկլազ միներալի ձևով։ Հիմնային օքսիդ է, լուծվում է թթուներում (նախօրոք շիկացրածը չի լուծվում)։ Արդյունաբերության մեջ ստանում են մագնեզիտի կամ դոլոմիտի թրծմամբ, MgSO4 ջերմային քայքայմամբ և այլ եղանակներով։ Օգտագործվում է հրակայուն նյութերի, ցեմենտի, ռետինի արդյունաբերության, ինչպես նաև բժշկության մեջ՝ ստամոքսահյութի թթվությունն իջեցնելու համար և թթուներով թունավորվելու դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png