Լոքսոդրոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոքսոդրոմիա բևեռից բևեռ

Լոքսոդրոմիա, լոքսոդրոմա (<հուն.{{{1}}} λοɛός - թեք, δρομός - վազք, ճանապարհ) - գիծ պտտման ոլորտի կամ պտտման այլ մակերևույթի վրա, որը բոլոր միջօրեականները հատում է հաստատուն անկյան տակ: 0° կամ 180° անկյան դեպքում լոքսոդրոմիան համընկնում է միջօրեականի, իսկ ± 90°-ի դեպքում՝ զուգահեռականի հետ: Մյուս դեպքերում առաջացնելով անսահմանափակ թվով պարույրներ՝ լոքսոդրոմիան անընդհատ մոտենում է բևեռին:

Լոքսոդրոմիան կիրառվում է ծովագնացության և օդագնացության մեջ: Լոքսոդրոմիան և օրթոդրոմիան (ուղիղ ընթացող ճանապարհ) ուսումնասիրել է Վ. Սնելիուսը 1624 թվականին:


Արտաքին հղումներ [խմբագրել]