Լուսինե Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսինե Լևոնի Աբգարյան
Ծնվել էմարտի 4, 1971
ԾննդավայրԲերդ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատանքՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Լուսինե Լևոնի Աբգարյան (մարտի 4, 1971(1971-03-04), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Աբգարյանը ծնվել է 1971 թվականի մարտի 4-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1999-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորի օգնական։ Այնուհետև, մինչև 2008 թվականը որպես դատավորի խորհրդական աշխատել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ, որից հետո, մինչև 2014 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ Նույն թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան և Հայաստանի Հանրապետության նախագահի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։

2018 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի հոկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ». court.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  2. ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]