Լունա 24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 24
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-8-5Մ համար 413
COSPAR ID[1] 1976-081A[1]
NSSDCA ID1976-081A
SCN09272
Ուղեծրի տեսակlunar orbit?
Պտույտի ժամկետ119 րոպե
Գործարկման ամսաթիվ1976 օգոստոսի 9, 15:04:12 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն-Կ[1]
Աշխատանքի ավարտ1976 օգոստոսի 22
Զանգված5800 կգ[2]

Լունա-24, կամ Ե-8-5Մ համար 413 (ռուս.՝ Луна 24), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ։ Արձակվել է 1976 թվականի օգոստոսի 9-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության հաջող ավարտի արդյունքում 1976 թվականի օգոստոսի 22-ին Երկիր է բերվել 170,1 գրամ Լուսնի գրունտ Ճգնաժամների ծովից։ Սա խորհրդային երրորդ հաջողված նմանատիպ առաքելությունն էր։

2010 թվականի մարտին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ ԼՌՕ կայանի լուսանկարում հայտնաբերվել է Լունա 20-ի իջեցվող սարքը Լուսնի մակերևույթին[3][4]։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 24-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8-5։ Այն բաղկացած էր երեք մասերից՝ վայրէջքի հարթակից, վերադարձվող սարքից, և փրկվող սարքից (այսպես էր անվանվում Երկիր վերադարձող գնդաձև սարքը)։ Լունա 24-ը վերջինն էր մոդիֆիկացված կայաններից, որոնք նախագծվել էին վերադարձնել գրունտի նմուշը մակերևույթի ավելի խորը շերտերից։ Կայանի անվան նշանակման մեջ ավելացված էր «Մ» տառը։ Այսպիսով, մինչ Լունա 16 և Լունա 20 կայանները հորատեցին ընդամենը մոտ 0,3 մետր, այս կայանը հորատեց 2,5 մետր խորությամբ։

«Լունա 24» ուներ 3,96 մետր բարձրություն, նրա չոր զանգվածը կազմում էր 1880 կգ, իսկ վառելիքով լիցքավորված դեպքում 5750 կգ[5]։

Կայանի վրա տեղադրված սարքավորումներով կատարվել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարվել են Լուսնի նկարահանումներ[5]։

Վերադարձվող սարքը իրենից ներկայացնում էր գնդաձև իջեցվող մոդուլը, որը տեղակայված էր վերադարձվող հրթիռային աստիճանի վրա։ Վերադարձվող սարքի ընդհանուր զանգվածը կազմում էր 520 կգ, որից 245 կգ-ը վառելիքն էր։ Վերադարձվող սարքը ուներ 2 մետր բարձրություն, իսկ իջեցվող մոդուլը 50 սմ տրամագիծ և 39 կգ զանգված[5]։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 24-ի վայրէջքի վայրը (ԼՌՕ կայանի լուսանկարում, 2010)

«Լունա 24» առաքելությունը երրորդն էր ուղղված Ճգնաժամների ծով, այս տեղաբաշխումը հետաքրքրություն էր առաջացնում այստեղ տեղաբաշխված գրավիտացիոն անոմալիաների պատճառով։ «Լունա 24» կայանը արձակվեց 1976 թվականի օգոստոսի 9-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր օգոստոսի 14-ին։ Կայանը հաջողությամբ վայրէջք կատարեց օգոստոսի 18-ին ժամը 06:36-ին, Լունա 23-ից ոչ հեռու[6]։

Վայրէջքի ճշգրիտ վայրը պարզվել է ՆԱՍԱԼՌՕ կայանի լուսանկարով 2012 թվականին[7]։

Լուսնի
առաքելություն
Նմուշի
վերադարձ
Տարի
Լունա 16 101 g (3.6 oz)[8] 1970
Lունա 20 30 g (1.1 oz)[9] 1972
Լունա 24 170 g (6.0 oz)[10] 1976

Գրունտի նմուշի վերցման հրահանգը տրվել է Երկրից։ Կայանի վրա տեղակայված հորատիչը վերցրել է նմուշը մոտ 2 մետր խորության վրա, որից հետո տեղադրել նմուշը վերադարձվող մոդուլի գնդաձև իջեցվող սարքում։

Կայանի վերին աստիճանը սկսեց վերադարձի թռիչքը 1976 թվականի օգոստոսի 19-ին, այդ պահին կոնտեյներում զետեղված էր Լուսնի 170,1 գրամ գրունտի նմուշ։

Երեք օր անց, օգոստոսի 22-ին մի քանի ուղեծրի ճշգրտուներից հետո վերադարձվող մոդուլը մտավ Երկրի մթնոլորտ 7 պարաշյուտի օգնությամբ վայրէջք կատարեց Սուրգուտ քաղաքից 200 կմ հարավ արևելք։

Վերադարձված գրունտի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն ունի շերտավոր տիպի կառուցվածք, նման նստվածքային ապարներին։ 1976 թվականի դեկտեմբերին Խորհրդային Միությունը առաքելության նմուշի մեկ գրամը փոխեց ՆԱՍԱ-ի լուսնային նմուշի հետ[6]։

Լունա 24-ը դարձավ Խորհրդային Միության Լունա ծրագրի վերջին սարքը։ Սա նաև վերջին կայանն էր որը կատարեց փափուկ վայրէջք Լուսնի վրա, մինչև չինական «Չանյե 3» կայանի վայրէջքը 2013 թվականի դեկտեմբերի 14-ին՝ 37 տարի անց։ Ավելի քան 44 տարի դա նաև լուսնային նմուշի վերադարձի վերջին առաքելությունն էր, մինչև չինական Չանյե 5-ի կատարած առաքելությունը 2020 թվականի դեկտեմբերին։

Վերադարձված նմուշում հայտնաբերված ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի փետրվարին սովետական գիտնականներ Մ. Ախմանովան, Բ. Դեմենտևը և Մ. Մարկովը հրապարակեցին աշխատություն, որում նշվում էր, որ բականին բարձր ճշրտությամբ հայտնաբերվել է ջուր լուսնային ապարներում[11][12]։ Նրանց հետազոտությունները ցույց էին տվել, որ Երկիր բերված Լուսնային գրունտի մեջ առկա է մոտ 0,1% ջուր, ըստ զանգվածի, տվյալները ստացվել էին ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի արդյունքում (մոտ 3 µm ալիքի երկարությամբ)[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Luna 24». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. David, Leonard (2010 թ․ մարտի 18). «NASA Lunar Orbiter Spots Old Soviet Moon Landers».
  4. «Luna-20 surface photos». Lunar Reconnaissance Orbiter Camera. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Display: Luna 24 1976-081A». NASA. 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  6. 6,0 6,1 Solar System Exploration: USSR: Luna 24 Արխիվացված 30 Ապրիլ 2015 Wayback Machine solarsystem.nasa.gov NASA Retrieved: 16 November 2016  This article incorporates text from this source, which is in the public domain.
  7. Plescia, Jeff (2012 թ․ մարտի 16). «Mare Crisium: Failure then Success». LROC News System. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  8. «NASA - NSSDC - Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «NASA – NSSDC – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «NASA – NSSDC – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. Akhmanova, M.; Dement'ev, B.; Markov, M. (February 1978). «Water in the regolith of Mare Crisium (Luna-24)?». Geokhimiya (ռուսերեն) (285).
  12. Akhmanova, M.; Dement'ev, B.; Markov, M. (1978). «Possible Water in Luna 24 Regolith from the Sea of Crises». Geochemistry International. 15 (166).
  13. Crotts, Arlin (2012). «Water on The Moon, I. Historical Overview». arXiv:1205.5597v1 [astro-ph.EP].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Турчанинов И. А., Медведев Р. В., Чашников В. В. Предварительные результаты определений физических свойств микрофрагментов лунных пород из грунта Луны-24 // Доклады Академии наук. 1980. Т. 252. № 2. С. 358—360.
  • Тарасов Л. С., Иванов А. В., Высочкин В. В., Родэ О. Д., Назаров М. А., Шерстюк А. И. Приемка и первичное исследование колонки реголита «Луны-24». Лунный грунт из Моря Кризисов: Сб. статей// Отв. ред. В. Л. Барсуков. М.: Наука, 1980. 360 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]