Լունա 19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 19
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-8ԼՍ համար 202
COSPAR ID[1] 1971-082A[1]
NSSDCA ID1971-082A
SCN05488
Գործարկման ամսաթիվ1971 սեպտեմբերի 28, 10:00:22 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն-Կ[1]
Աշխատանքի ավարտ1972 նոյկեմբերի 1[2][3]
Զանգված5600 կգ[2]

Լունա-19, կամ Ե-8ԼՍ համար 202 (ռուս.՝ Луна 19), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի հետազորությունների կատարում ուղածրակայանի միջոցով։ Արձակվել է 1971 թվականի սեպտեմբերի 28-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 19-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8ԼՍ։ Սա առաջին ուղեծրակայանն էր, որը հիմնված էր առաջատար Ե-8 հիմքի վրա, որը նույնպես կիրառվել էր գրունտի նմուշ բերող և լուսնագնաց ամենագնացների առաքելությեւններում։ Այս կայաններում, հիմնական շարժիչնմերի ու կառավարման մոդուլի վրա տեղադրված էր Լունոխոդի հիմնական բլոկի նման կառւոցվածք, որը իրենից ներկայացնում էր մթնոլորտային ճնշումով կոնտեյներ, որտեղ տեղադրված էին գիտական սարքավորումները։

Կայանի վրա տեղադրված էին լուսանկարող համակարգ, գամմա ճառագայթների սպեկտրոմետր, ռադիո բարձրաչափ, ասուպների տվիչներ, մագնետոմետր, տիեզերական ճառագայթների գրանցող սարք, ռադիացիայի տվիչներ։ Սարքավորումներով նախատեսվում էր կատարել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարել Լուսնի նկարահանումներ։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լունա 19» կայանը արձակվեց 1971 թվականի սեպտեմբերի 28-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր հոկտեմբերի 2-ին։ Ուղեծրի պարամետրներն էին՝ 140 կմ բարձրություն և 40,58° թեքում։

Քիչ անց, կայանը սկսեց իր հիմնական առաքելության իրականացումը՝ կատարելով Լուսնի լեռնային շրջանի համայնապատկերային պատկերների լուսանկարումը 30°-ից 60° հարավային լայնության և 20°-ից 80° արևելյան երկայնության միջև։ Այլ գիտական հետազոտություններից էին. լուսնի գրավիտացիոն դաշտերի չափերի, ձևի ու հզորության չափումները; օսկուլացիայի փորձը, որը կատարվեց 1972 թվականի մայիսից հունիս թույլ տվեց պարզել 10 կմ բարձրության վրա գտնվող լիցքավորված մասնիկների խտությունը; Նաև կատարվել են արևային քամու հետազոտություններ։

Լունա 19-ի հետ կապն ընդհատվեց 1972 թվականի նոյեմբերի 1-ին[2], մոտ մեկ տարի աշխատանքից հետո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Luna 19». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration (PDF). ISBN 9781626830431. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին.
  3. Wesley t. Huntress, JR; Marov, Mikhail Ya (2011 թ․ հունիսի 28). Soviet Robots in the Solar System: Mission Technologies and Discoveries. ISBN 9781441978981.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]