Լունար օրբիտեր 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունար օրբիտեր 5
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1967-075A[1]
NSSDCA ID1967-075A
SCN02907
Գործարկման ամսաթիվ1967 օգոստոսի 1, 22:32:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս-Աջենա
Աշխատանքի ավարտ1968 հունվարի 31
Ուղեծրից դուրս գալու ժամկետհունվարի 31, 1968
Զանգված385,6 կգ[2]

Լունար օրբիտեր 5, (անգլ.՝ Lunar Orbiter 5), ԱՄՆ ՆԱՍԱԼունար օրբիտեր ծրագրի շրջանակներում իրականացված վերջին առաքելությունը[3], որով նախատեսվում էր լուսանկարել Լուսնի մակերևույթի հարթ տարածքները, և գտնել փափուկ վայրէջք կատարելու համար հարմար կետեր Սերվեյոր կայանների և Ապոլոն տիեզերանավերի համար։ Այս կայանով, ինչպես և Լունար օրբիտեր 4-ով նախատեսվում էր կատարել ընդհանուր սելենոգրաֆիկ հետազոտություններ, լուսանկարել մինչ այդ պահը չլուսանկարված Լուսնի հեռավոր մասը։ Արձակվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։

Լունար օրբիտեր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուցվել էր Բոինգ ընկերության կողմից։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով հիմքում։ Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից։ Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետևյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետևող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, և լուսանկարչական համակարգ։ Հիմնական բլոկի կոնաձև հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արևային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն։ Կայանի հիմքին միացված էին նաև երկու անտենաներ 1,32 մ և 2,08 մ ձողերի վրա։

Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արևային տվիչները և միկրոասուպների տվիչները։ Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունար օրբիտեր 5 կայանը արձակվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։

Սկզբնական Լուսնի շուրջ ուղեծիրը էլիպտիկ էր 194,5 - 6023 կմ, թեքումը 85°, 8 ժամ 30 րոպե պտույտի պարբերությամբ։ Օգոստոսի 7-ին կատարվեց երկրորդ ուղեծրի ուղղում մինչև 100 կմ պերիլուսին։ Իսկ օգոստոսի 9-ին ուղեծիրը փոխվեց մինչև 99 - 1499 կմ 3 ժամ 11 րոպե պտույտի պարբերությամբ[4]։

Լուսանկարումները կայանը կատարել է օգոստոսի 4-ից 18-ը, և ուղարկվել են Երկիր մինչև օգոստոսի 27-ը[5]։ Ընդհանուր առմամբ կայանը կատարեց է 633 բարձր թույլտվութայմբ և 211 միջին թույլտվությամբ լուսանկարներ, լուսանկարների թույլտվությունը մինչև 2 մ էր։ Արդյունքում բոլոր հինգ Լունար օրբիտերների կողմից ծածկվել էր Լուսնի մակերևույթի 99%-ը[6]։ Բոլոր մնացած սարքավորումներից նույնպես ստացվել են ճշգրիտ տվյալներ։

Լունար օրբիտեր 5-ը բախվեց Լուսնին 1968 թվականի հունվարի 31-ին, համաձայն ստացված հրահանգի[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NASA. «Lunar Orbiter 5». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Lunar Orbiter 5». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Destination Moon: A history of the Lunar Orbiter Program». NASA. 1976. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 «Lunar Orbiter 5 Description and Mission Summary». NASA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «In depth: Lunar Orbiter 5». NASA. 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Lunar Orbiter Photo Gallery - Mission 5». Lunar and Planetary Institute.